Վլադիմիր Մայակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վլադիմիր Մայակովսկի
Владимир Маяковский
Mayakovsky Vladimir.jpg
Ծնվել է հունիսի 25 (հուլիսի 7), 1893[1]
Ծննդավայր Բաղդաթ, Kutaisi uyezd, Քութայիսի նահանգ, Caucasus Krai, Ռուսական կայսրություն
Վախճանվել է ապրիլի 14, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}})[2] (36 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Մասնագիտություն պլակատի նկարիչ, բանաստեղծ, դերասան, դրամատուրգ, գրող, արվեստների գործիչ, նկարիչ և լրագրող
Լեզու ռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ստեղծագործական շրջան 1912-1930
Ժանրեր ռուսական ֆուտուրիզմ
Գրական ուղղություններ ռուսական ֆուտուրիզմ
Պարգևներ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Զավակներ Պատրիսիա Թոմփսոն
Vladimir Mayakovsky signature.svg
Կայք vmayakovsky.ru
v-v-mayakovsky.ru
Վլադիմիր Մայակովսկի Վիքիքաղվածքում
Վլադիմիր Մայակովսկի Վիքիդարանում
Vladimir Mayakovsky Վիքիպահեստում
Վլադիմիր Մայակովսկին կարդում է սեփական բանստեղծությունից մի հատված, 1920:

Վլադիմիր Վլադիմիրովիչ Մայակովսկի (ռուս.՝ Владимир Владимирович Маяковский, հունիսի 25 (հուլիսի 7), 1893[1], Բաղդաթ - ապրիլի 14, 1930[2], Մոսկվա[3]), ռուս խորհրդային պոետ, դրամատուրգ։ 20-րդ դարի մեծագույն գրողներից է[4][5][6]: Գրել սկսել է 1909 թվականից՝ հարելով ֆուտուրիստներին։ Մայակովսկու մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ հրատարակություններ[7]։

Բացի բանաստեղծ լինելը իրեն դրսևորել է որպես դրամատուրգ, կինոսցենարիստ, կինոռեժիսոր, կինոդերասն, նկարիչ, խմբագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրաստանում՝ Բաղդադի գյուղում՝ Վլադիմիր Կոնստանտինովիչ Մայակովսկու (1857-1906) ընտանիքում, ով երրորդ կարգի անտառապետ էր Էրիվանի նահանգում։ Բանաստեղծի մայրը՝ Ալեքսանդրա Անդրեևնա Պավլենկոն (1867-1954), ծնունդով Կուբանի կազակներից էր։ Ապագա բանաստեղծն ուներ երկու քույր՝ Լյուդմիլա (1884-1972) և Օլգա (1890-1949) և եղբայր՝ Կոնստանտին անունով, ով մահացել է երեք տարեկան հասակում՝ տենդից։ 1902 թվականին Մայակովսկին սկսեց դպրոց հաճախել՝ Քութաիսում։ 1906 թվականի հուլիսին արյան վարակումից մահացավ հայրը։ Հոր մահվանից հետո Մայակովսկին, իր մոր և քույրերի հետ միասին տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ընդունվեց №5 դպրոցի (այժմ՝ Մոսկվայի № 91 դպրոց) IV դասարան, որտեղ սովորել է Բորիս Պաստեռնակի եղբոր՝ Շուրայի հետ նույն դասարանում։ 1908 թվականի մարտին հեռացվեց դպրոցից ուսման վարձը չվճարելու համար։ Առաջին բանաստեղծությունը Մայակովսկին հրապարակել է «Ուժեղ պոռթկում» անօրինական ամսագրում, որը տպագրվում էր երրորդ բարձրագույն դպրոցի կողմից։ Ըստ նրա «Ստացվեց, աներևակայելի հեղափոխական, սակայն տգեղ»։ Մոսկվայում Մայակովսկին ծանոթանում է հեղափոխական հայացքների տեր ուսանողների հետ, և հետաքրքրվում Մարքսիստական գրականությունով։ 1908 թվականին միանում է բոլշևիկյան կուսակցությանը (РСДРП (б))։ Զբաղվում է հրապարակախոսությամբ առևտրա-արդյունաբերական թաղամասում։ 1908-1909 թվականներին նրան երեք անգամ ձերբակալում էն (ընդհատակյա մամուլի կասկածով, անարխիստական էքսպրոպրիատորների մի խմբի հետ կապված լինելու կասկածով, Նովինսկու բանտից մի խումբ կանանց փախուստը նպաստելու կասկածով). առաջինի դեպքում, հանձնել են ծնողական հսկողությանը, պատճառաբանելով նրա անչափահաս լինելը, որը գործում է «առանց հասկանալու», երկրորդ և երրորդ գործերը կարճվել են ապացույցների բացակայության հիմքով։ Բանտում Մայակովսկին սիրում էր սկանդալներ կազմակերպել, այնպես որ հաճախ տեղափոխվում էր մասից մաս՝ Բասմաննայա, Մեշինսկայա, Մյասնիցկայա և վերջապես, Բուտիրսկայա բանտերում, որտեղ նա անցկացրել է 11 ամիս մենակյաց բանտարկություն։

Մայակովսկու կիսանդրին Երևանի համանուն դպրոցի բակում

1909 թվականին Մայակովսկին կրկին սկսեց գրել բանաստեղծություններ, բայց դժգոհ էր իր գրածից։ Իր հուշերում նա շնորհակալություն է հայտնում սպաներին, որ դուրս գալուց վերցրեցին տետրը, հակառակ դեպքում կշարունակեր գրել իր տետրակում։ Չնայած այսպիսի ինքնաքննադատական վերաբերմունքին, Մայակովսկին այս տետրակից է դրել ստեղծագործությունների սկիզբը։

Մայակովսկին 1910 թվականին

Երրորդ ձերբակալությունից հետո, նա ազատ է արձակվել 1910 թվականի հունվարին։ Նա դուրս եկավ կուսակցությունից։ 1918 թվականին նա գրել է իր ինքնակենսագրությունը։ Մայակովսկին դնում է իր արվեստի սկիզբը և սկսում սովորել Ստրոգանով դպրոցի նախապատրաստական դասարանում, ապա նկարիչներ Ժուկովի և Կյոլինի ստուդիաներում։

1911 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոց։ Ծանոթանում է Դավիթ Բուռլյուկի հետ, և միանում Ֆուտուրիստներին, որտեղ առաջին անգամ հրատարակվում է այսպես կոչված «Գիշերային» (1912) բանաստեղծությունը։

1913 թվականին նրանք հրապարակում են իրենց առաջին ժողովածուն Մայակովսկու գրած «Ես» չորս փուլից կազմված բանաստեղծությունները։ Նույն տարում բանաստեղծը գրել է դրամաներ։

1915 թվականին Մայակովսկին գրում է «Պատերազմ և խաղաղություն»-ը, «Նոր Սատիրկոն» ամսագրի համար՝ «Հիմներ և մանկական երգեր»։

1920 թվականին նա ավարտում է «150.000.000» բանաստեղծությունը, որն արտացոլում է համաշխարհային հեղափոխության թեման։

1921 թվականին գրում է «Լավ է» ստեղծագործությունը։

1922-1924 թվականներին Մայակովսկին կատարւմ է մի շարք արտերկրյա ուղևորություններ՝ Գերմանիա, Ֆրանսիա և մի շարք այլ երկրներ։

1925 թվականին նա կատարում է իր ամենաերկար ճանապարհորդությունը՝ ուղևորություն ամբողջ Ամերիկայով։ Ավելի ուշ գրում է «Ամերիկայի Իմ Հայտնագործումը» ստեղծագործությունը։

1925-1928 տարիներին նա ճանապարհորդել է Խորհրդային Միությունում, հանդես է եկել մի շարք լսարաններում։

1926-1929 թվականներին ակտիվորեն համագործակցել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ։ Հրատարակվել է տարբեր ամսագրերում։

1927 թվականին նա սկսել է գրել իր անձնական կենսագրությունը՝ «Ես ինքս»։

Մայակովսկիների ընտանիքը, Քութաիսի, 1905 թվական

Իր աշխատանքներում, Մայակովսկին անդրդվելի էր։ Քննադատները անվանում էին նրան ավելի շուտ միայն «ուղեկից» քան «պրոլետարական գրող», ինչպես ինքը՝ հրապարակախոսն էր ցանկանում տեսնել իրեն։

Մայակովսկին կանգնած էր խորհրդային գովազդի ակունքներում։ Գովազդային և քարոզչական գործունեության համար բանաստեղծը քննադատության էր ենթարկվում Բ. Պաստեռնակի, Վ. Կատաևի և Մ. Սվետլովի կողմից[8]: 1929 թվականին նա փորձեց անցկացնել ցուցահանդես իր ստեղծագործությունների 20 ամյակին նվիրված, սակայն նրան կտրականապես խոչընդոտում էին։ Բանաստեղծի անձնական կյանքը սկսում է սրվել։

Միգուցե դա էլ հանգեցրեց նրան, որ 1930 թվականի ապրիլի 14-ին, ժամը 10։15 Մայակովսկին ինքնասպան եղավ, ատրճանակից կրակելով սրտին։ Դա տեղի ունեցավ Մոսկվայում։ Ակնհայտ է, որ դա ինքնասպանություն էր։ Սակայն, չնայած բանաստեղծի ետմահու խնդրանքի՝ «Այն հանգամանքը, որ մեռնում եմ, մի մեղադրեք ոչ ոքի, և խնդրում եմ մի բամբասեք, հանգուցյալը դա չի սիրում», տարբեր սպանության վարկածներ առաջ բերվեցին, սակայն հետագա հետաքննությունների ժամանակ որևէ համոզիչ ապացույցներ չգտնվեցին։

Մայակովսկու Գեղարվեստական աշխարհը ինքնին սինթետիկ դրամա է, որը ներառում է տարբեր դրամատիկական ժանրեր՝ ողբերգություն, առեղծված, էպոսային-հերոսական դրամա, կատակերգություն, կինոմատոգրաֆիա, և այլն։ Պետք է նաև նշել, որ ոչ միայն իր պիեսները, այլ նաև բանաստեղծությունները դրամատիկական և հաճախ ողբերգական են։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական երկարատև կյանքի ընթացքում Մայակովսկու մուսան Լիլյա Բրիկն էր։ Մայակովսկին և Լիլյա Բրիկը ծանոթացել են 1915 թվականի հուլիսին Բրիկի ծնողների առանձնատանը, որը գտնվում է Մոսկվայի մոտ՝ Մալախովկայում: Հուլիսի վերջին Բրիկի քույրը՝ Էլզա Տրիոլեն, ով թեթև սիրավեպի մեջ էր Մայակովսկու հետ, Ֆինլանդիայից նոր ժամանած Մայակովսկուն տանում է Բրիների պետրոգրադյան բնակարան (Ժուկովսկու փողոց, 7)։ Բրիկները, գրականությունից հեռու մարդիկ, զբաղվում էին ձեռնարկատիրությամբ, ժառանգելով ծնողներից ոչ մեծ, բայց շահութաբեր կորալային բիզնեսը[9]:

Մայակովսկին նրանց տանը կարդաց դեռ չտպագրված «Облако в штанах» պոեմը, և հիացմունքով ընկալվելուց հետո նվիրեց այն տանտիրուհուն - «Քեզ, Լիլյա»: Հետագայում այս օրը գրողն անվանել է «ամենաուրախ օր»: Օսիպ Բրիկը, Լիլյայի ամուսինը, 1915 թվականի սեպտեմբերին հրատարակեց պոեմը փոքր տպաքանակով։ Հրապուրվելով Լիլյայով, Մայակովսկին տեղավորվեց Պետրոգրադում` Պուշկինի փողոցի վրա գտնվող «Պալե Ռոյալ» հյուրանոցում, այդպես էլ չվերադառնալով Ֆինլանդիա և թողնելով այնտեղ իր «սրտի կնոջը»: Նոյեմբերին ֆուտուրիստը տեղափոխվեց ավելի մոտ Բրիկների տանը՝ Նադեժդինսկայա փողոց, 52: Շուտով Մայակովսկին ծանոթացրեց նոր ընկերներին ֆուտուրիստ ընկեների հետ՝ Բուրլյուկի, Կամենսկու, Պաստերնակի, Խլոբնիկովի և մյուսների հետ։ Ժուկովսկու փողոցի Բրիկների բնակարանը դառնում է բոհեմային դահլիճ, որը այցելում էին ոչ միայն ֆուտուրիստները, այլև Կուզմինը, Գորկին, Շկլովսկին, Յակոբսոնը, ինչպես նաև ուրիշ գրականագետներ, լեզվագետներ և նկարիչներ[10][11]:

Շուտով Օսիպի հերթական թողատվության պատճառով Մայակովսկու և Լիլյա Բրիկի միջև ծագեց բուռն սիրավեպ։ Այս սիրավեպը ստացավ իր արտահայտումը «Флейта-позвоночник» (1915) и «Человек» (1916) պոեմներում և «Ко всему» (1916), «Лиличка! Вместо письма» բանաստեղծություններում (1916)։ Սրանից հետո Մայակովսկին իր բոլոր ստեղծագործությունները սկսեց ձոնել Լիլյա Բրիկին (բացի «Владимир Ильич Ленин»-ից)։ 1928 թվականին, իր առաջին ժողովածուի տպագրության ժամանակ, Մայակովսկին նվիրեց նրան նաև այն բանաստեղծությունները, որոնք գրվել էին իրենց ծանոթությունից առաջ։

1918 թվականին Լիլյան ու Վլադիմիրը նկարահանվեցին Մայակովսկու սցենարով գրված «Закованная фильмой» կինոժապավենում։ Ներկայումս պահպանվել է ֆիլմից մի քանի դրվագներ։ Մնացել են նաև նկարներ և մեծ պաստառ, որի վրա պատկերված է Լիլյան, փաթաթված ժապավենով։

1918 թվականի ամռանից Մայակովսկին և Բրիկները ապրում էին միասին, երեքով, ինչը լիովին համապատասխանում էր հեղափոխությունից հետո առաջացած ամուսին-սիրեկան կոնցեպցիային, որը հայտնի էր «Ջրի բաժակի տեսություն» անվանմամբ[9]: Այդ ժամանակ երեքն էլ անցել էին բոլշևիկների կողմը։ 1919 թվականի մարտին նրանք Պետրոգրադից տեղափոխվեցին Մոսկվա` հանրակացարան, հետո 1920 թվականին տեղավորվեցին Մյասնիցկայա փողոցի վրա գտնվող տան երկու սենյակներում: Հետո երեքն էլ տեղափոխվեցին Հենրիկովի խաչմերուկում գտնվող բնակարան: Մայակովսկին ու Լիլյան աշխատում էին «Окна сатиры РОСТА»-ում, իսկ Օսիպը որոշ ժամանակ ծառայում էր հակահեղափոխականների դեմ համառուսական հանձնախմբում և անդամակցում էր բոլշևիկների կուսակցությունը:

Չնայած Լիլյա Բրիկի հետ ունեցած մտերմիկ կապերին, Մայակովսկու անձնական կյանքը նրանով չէր սահմանափակվում: Համաձայն վկայություններին ու նյութերին, որը հավաքվել է Առաջին ալիքի «Երրորդն ավելորդ է» փաստագրական ֆիլմում, որը ցուցադրվել է գրողի 120-ամյակին` 2013 թվականի հուլիսի 20-ին, Մայակովսկին հանդիսանում է սովետական քանդակագործ Գլեբ-Նիկիտա Լավինսկու (1921—1986) հարազար հայրը: Գլեբ-Լավինսկու նկարիչ մոր հետ Մայակովսկին ծանոթացել է 1920 թվականին «Окна сатиры РОСТА»-ում աշխատելիս[9][12][13]:

Համաձայն Անդրեյ Վոզնեսենսկու հուշերի[14][15]:

Քանի որ 1922 թվականից Մայակովսկու բազմաթիվ ստեղծագործություններ սկսեցին տպագրվել «Известия»-ում, նա կարող էր իրեն թույլ տալ Բրիկների ընտանիքի հետ ճանապարհորդել և երկար ժամանակ մնալ արտասահմանում:

1922 թվականին Լիլյան Ռիգայի «Новый путь» թերթում հրապարակեց հոդված ֆուտուրիստների և Մայակովսկու մասին: Րիգայում մնացել են 9 օր, տեղավորվել էին «Բելվու» հյուրանոցում, որտեղ Մայակովսկին ավարտել է իր «Люблю» պոեման։

1922 թվականի վերջին Բրիկը սիրավեպի մեջ էր նաև Պրոպբանկի տնօրեն Կրասնոշոկովի հետ։ Այս սիրավեպը հասցրեց գրեթե հարաբերությունների խզման սիրելիի ՝ Մայակոսվկու հետ։ Մայակովսկին և Բրիկները երկու ամիս առանձին էին ապրում։ Այս պատմությունը արտահայտվել է «Սրա մասին» պոեմում։

Նեղ շրջապատում Լիլյան թույլ էր տալիս իրեն ասել Մայակովսկու մասին[14][15].

Aquote1.png «Դուք ձեզ չեք պատկերացնի, Վոլոդյան այնքան ձանձրալի է, նա նույնիսկ խանդի տեսարաններ է սարքում:» «Ի՞նչ տարբերություն կա Վոլոդյայի ու կառապանի միջև: Մեկը ձիուն է կառավարում, մյուսը` հանգը» Aquote2.png


1923 թվականին, «Դրա մասին» պոեմը գրելուց հետո, կրքերը դանդաղ մեղմացան, և նրանց հարաբերությունները անցան կայուն, հանգիստ վիճակի։

1923 թվականի ամռանը Մայակովսկին և Բրիկները մեկնեցին Գերմանիա: Առաջին երեք շաբաթները նրանք մնացին Հետինգենում, հետո մեկնեցին երկրի հյուսիս, Նորթերի կղզի, որտեղ հանգստանում էին Վիկտոր Շկլովսկու և Ռոման Յակոբսոնի հետ։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայակովսկին երբեք փաստաթղթով ամուսնացած չի եղել։ Հայտնի է նրա երկու երեխաների մասին՝

Վ. Վ. Մայակովսկին իր «20 տարվա աշխատանք» ցուցահանդեսի ժամանակ, 1930

Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայակովսկու գերեզմանը Նովոդևիչյե գերեզմանատանը

1930 թվականն անհաջող սկսվեց Մայակովսկու համար։ Շատ էր հիվանդանում։ Փետրվարին Լիլիա և Օսիպ Բրիկները մեկնեցին Եվրոպա։ Մամուլում Մայակովսկուն ծանր քննադատության էին ենթարկում որպես «խորհրդային իշխանության ուղեկցի» այն ժամանակ, երբ ինքն իր մեջ էր տեսնում պրոլետար գրողի[8]: Ամոթալի իրավիճակ ստեղծվեց նրա երկար սպասված «20 տարվա աշխատանք» ցուցահանդեսի ժամանակ, որին չայցելեցին ականավոր գրականագետներից և պետության ղեկավարներից ոչ մեկը, ինչքան հույս ուներ բանաստեղծը։ Առանց հաջողության մարտին անցավ «Բաղնիք» («Баня») պիեսի պրեմիերան, ձախողման էր ենթակա նաև «Փայտոջիլ» («Клоп») ներկայացումը։ 1930 թվականի ապրիլի սկզբին «Տպագրություն և հեղափոխություն» («Печать и революция») էջկապ ամսագրից հանեցին «պրոլետար մեծ բանաստեղծին աշխատանքի և հասարակական գործունեության 20-ամյակին նվիրված» ողջույնը։ Գրական շրջանակներում խոսակցություններ էին պտտվում, որ Մայակովսկին սկսել է խմել։ Արտասահմանյան ուղևորության համար բանաստեղծին մերժեցին վիզա տրամադրել։ Ինքնասպանությունից 2 օր առաջ՝ ապրիլի 12-ին, Մայակովսկին Պոլիտեխնիկական ինստիտուտում հանդիպեց ընթերցողների հետ, որին հիմնականում հավաքվել էին կոմսոմոլները. տեղից բազմաթիվ գռեհիկ արտահայտություններ լսվեցին։ Բանաստեղծին ամենուր հետապնդում էին վեճերն ու սկանդալները։ Նրա հոգվիճակը դառնում էր ավելի տագնապալի և ընկճված[10]:

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լսեք (Послушайте, 1914[16])
  • Ընկեր Նետտեյին՝ շոգենավին և մարդուն (1926, "Товарищу Нетте, пароходу и человеку")

Պոեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրում եմ ("Люблю" (1922))
  • Այս մասին ("Про это" (1923))
  • Լա՜վ է ("Хорошо!" (1927))

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միստարիա-Բուֆ ("Мистерия-буфф" (առաջին տարբերակը՝ 1918, երկրորդ տարբերակը՝ 1920 - 1921))
  • Փայտոջիլը ("Клоп" (1928 - 1929))
  • Բաղնիք ("Баня" (1929 - 1930))

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118640801 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 Маяковский Владимир Владимирович // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 15 : Ломбард — Мезитол. Ստուգված է սեպտեմբերի 27-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Маяковский Владимир Владимирович // Маяковский Владимир Владимирович // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 15 : Ломбард — Мезитол. Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. [История русской литературы XX века (20-90-е годы). Основные имена]
  5. 19 июля 120 лет со дня рождения Владимира Маяковского
  6. Поэты и чекисты
  7. տե'ս Մայակովսկու ստեղծագործությունները «Հայկական գրքի ակումբ» կայքում
  8. 8,0 8,1 «Владимиру Маяковскому сегодня исполнилось бы 120 лет :: Общество :: Top.rbc.ru»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-25-ին 
  9. 9,0 9,1 9,2 «Владимир Маяковский. Третий лишний — Скоро в эфире — Первый канал»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-25-ին 
  10. 10,0 10,1 «Газета «Бульвар Гордона» | Тринадцатый апостол»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-25-ին 
  11. «Константин Карчевский «…ЛЮБЛЮБЛЮБЛЮ…»»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-25-ին 
  12. «Московские могилы. Лавинский Н.А»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-25-ին 
  13. «Евгений Гуськов об Александре Кайдоновском | Александр Кайдановский»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-25-ին 
  14. 14,0 14,1 Лиля Брик и Владимир Маяковский
  15. 15,0 15,1 Иванова Наталья Сергеевна Супружеские измены. — М.: ВЕЧЕ, 2008. — 540 с.
  16. հայերեն թարգմանությունը՝ Վիքիդարանում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Մայակովսկի / Հրաչյա Գրիգորյան. - Երևան։ Հայաստան, 1970. - 576 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]