Խոսրովիդուխտ (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրովիդուխտ
Խոսրովիդուխտ
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտություներաժիշտ և բանաստեղծուհի

Խոսրովիդուխտ (ծննդյան և մահվան թվականները անհայտ), VIII դարի կին երաժիշտ։

Գողթնի իշխան Վահան Գողթնացու քույրը։

Ըստ ավանդության, եղբոր նահատակության առթիվ (737 թ.) հորինել է «Զարմանալի է ինձ» գովքը, որը Հայոց եկեղեցին կանոնացրել և ներմուծել է Շարակնոցի մեջ։ Գովքն օժտված է գեղարվեստական բարձր արժանիքներով։

Խոսրովիդուխտի ստեղծագործությունը հայ հոգևոր երգարվեստի առաջին նմուշներից է, որտեղ առկա է յուրահատուկ երաժշտական ձևը, մեղեդու անկաշկանդ և ծավալուն զարգացումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիշան Ղ., Հուշիկք հայրենյաց հայոց, հ. 2, Վնտ., 1870, էջ 196-200

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 79