Վահան Թոթովենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վահան Թոթովենց
Vahan Totovents.jpg
Ծնվել է Սեպտեմբերի 1, 1889
Ծննդավայր Դավթիկ[1], Օսմանյան կայսրություն
Վախճանվել է հուլիսի 18, 1938
Վախճանի վայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ՀԽՍՀ
Մասնագիտություն գրող,արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կրթություն Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Վահան Թոթովենց Վիքիքաղվածքում
Վահան Թոթովենց Վիքիդարանում

Վահան Թոթովենց (սեպտեմբերի 1, 1889, Դավթիկ[1] - հուլիսի 18, 1938), հայ գրող, արձակագիր։ Ծնված լինելով Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում, սովորելով ԱՄՆ-ում և ապա հաստատվելով խորհրդայնացված Հայաստանում՝ Թոթովենցն այն հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համադրված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ գրականության տարրերը։ Բազմաթիվ այլ մտավորականներին բախտակից Թոթովենցը 1938 թվականին ստալինյան մաքրագործումների զոհերից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Թոթովենցը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բալուի գավառակի, Եփրատի ափին գտնվող Դավթիկ գյուղում, որը Խարբերդ գավառի կառավարության նստավայրն էր։ Վահանի հայրը Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանից էր, որոնք 18-րդ դարում ուրիշ հայ վերապրող ընտանիքների հետ տեղափոխվել էին Մեզրե։

Թոթովենցի ընտանիքը ունեցել է երկհարկանի տուն Մեզրեից Խարբերդ տանող մայրուղու վրա, որը նշանավոր էր որպես հեռու երկրներից եկող-անցնող քարավանների միակ անցուղին ու իջևանատեղին։ Հետագայում Թոթովենցը հիշում է այս մայրուղին իբրև «հին հռոմեական ճանապարհ»։

1915 թվականին մոտ 400 ամերիկահայ կամավորների հետ Թոթովենցը ուղևորվում է կովկասյան ռազմաճակատ, ուր մասնակցում է ազատագրական պայքարին։ Սակայն Արևմտյան Հայաստանի մեծ մասը գրավելուց հետո, Ռուսական կառավարությունը որոշում է ցրել հայկական խմբերը։ Վահան Թոթովենցը մի քանի ամիս աշխատում է որպես ուսուցիչ փախստականների մոտ[2]։

1917-1918 թվականներին Թիֆլիսում խմբագրում է զորավար Անդրանիկի հրատարակած «Հայաստան» օրաթերթը[3], մասնակցում է Անդրկովկասի մշակութային կյանքին։

1920 թվականի մայիսին Թոթովենցը թողնում է Կովկասը, մեկնում է Կ. Պոլիս։

Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը, Արշիպելագոսի կղզիներ»։ Ամերիկա անցնելուց հետո, 1922 թվականին վերադառնում է Պոլիս ու ապա Խորհրդային Հայաստան։ Ճանապարհին, Կ. Պոլսում հրատարակում է «Փոթորիկին մեջ» (1922) վեպը։

1934 թվականին Մոսկվայում մասնակցել է խորհրդային գրողների Ա. համագումարին։

Վ. Թոթովենցը զոհ դարձավ ստալինյան բռնարարքներին, բանտարկվել է 1936 թվականին, 1938 թվականին գնդակահարվել է:

Արդարացվել է հետմահու (1954):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին Խարբերդն ապրում էր աննախադեպ տնտեսական և մշակութային զարգացման փուլով։ Այդ ժամանակ գավառում գործում էին «Եփրատ» կոլեջը իր բարձրագույն վարժարաններով, իսկ հենց Մեզրեում՝ «Ազգային Կեդրոնական» վարժարանը։ Պսակ վարդապետի, Երուխանի, Սիմոն Հակոբյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց անձնվեր ջանքերով այն դարձել էր հռչակավոր կրթության օջախ, ուր էլ ընդունվել էր Վահանը 1897 թվականին։

1934-1936 թթ. Թոթովենցն ապրել է այս տանը։

Վարժարանում Թոթովենցն առավելապես նվիրված էր հայերենի ուսուցմանը և գրում էր բանաստեղծություններ, որոնք լույս էին տեսնում վարժարանի ձեռագիր պարբերաթերթում՝ մորենական Գույումճյան ազգանվան տակ։ Վահանը իր ուսուցման վերջին տարվա ընթացքում հաճախ այցելում էր Խարբերդ քաղաքում գտնվող Թլկատինցու «Կարմիր դպրոց» անհատական վարժարանը, ուր ստացել է գրական ուղղություն։ Այս տարիքում Թոթովենցը խորապես տարված էր Դուրյանի ու Մեծարենցի քնարով, ինչը և ոգեշնչել էր նրա առաջին բանաստեղծական թոթովանքներին։

Իր ստացած գիտելիքներով, նա կարողացել է դառնալ հայտնի գրող, վեպագիր

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով տասնամյա վարժարանը 1908 թվականին, Վահանը մեկնում է Պոլիս, որտեղ նույն տարում լույս է տեսնում իր «Ավերակ» գրքույկը, իսկ մեկ տարի անց՝ «Սրինգ» ժողովածուն։

1909 թվականին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք։ 1912 թվականին ընդունվել Վիսքոնսինի համալսարանը, որտեղ սովորել է գրականություն, պատմություն և փիլիսոփայություն։ Այստեղ Վահանը սովորում է անգլերեն, ֆրանսերեն և ծանոթանում է համաշխարհային դասական գրականության հետ։ Ուսանողական տարիներին ստիպված է լինում իր ապրուստի փողը հայթայթել ֆիզիկական տարբեր բնույթի աշխատանքներով, բայց հիմնականում աշխատել է մորեղբոր արևելյան գորգի վաճառատանը։

1916-1920 թվականներին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1916), «Արևելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, հրապարակագրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի մասին։

1923 թվականին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924-1926 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ Այս շրջանում են հրատարակվել նրա «Մահվան բատալիոն» (1923), «Պողպատի ճաշ» (1924), «Նոր Բյուզանդիոն» (1925), «Սասմա ծռեր» (1925), «Հրդեհ» (1927) դրամատիկական ստեղծագործությունները, վիպակներ, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում և Փարիզում։

1929-1936 թվականները Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները և շատ այլ գործեր։

Հայֆիլմում «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա նկարահանվել է «Կտոր մը երկինք» ֆիլմը։

Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։ Թոթովենցի լավագույն գործերից են «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933) ինքնակենսագրական վեպը, «Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) վիպակները, «Երկու սուր» (1930), «Բաքու-Լոնդոն», «Մոխրակույտ» (1936) պիեսները։ Թոթովենցը գնդակահարվել է 1938 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 43
  2. Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Ա.: Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1985, 316 էջ։
  3. Վազգէն Անդրէասեան, Անդրանիկ – Պետրոս Մարզպանեան։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1982, 326 էջ։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավերակ, Կ. Պոլիս, 1908, 16 էջ:
  • Սրինգ (քերթվածներ), Կ. Պոլիս, 1909, 34 էջ:
  • Տոնոն (վիպակ), Թիֆլիս, 1917, 79 էջ:
  • Ողբ անմահության, Թիֆլիս, 1917, 16 էջ:
  • Արևելք, Թիֆլիս, 1918, 24 էջ:
  • Զօրաւար Անդրանիկ եւ իր պատերազմները (համահեղինակ), Կ. պոլիս, 1920, 407 էջ:
  • Առավոտին մեջ, Թիֆլիս, 1921:
  • Գարունին սիրտը (դրամա), Պոսթըն, 1921, 63 էջ:
  • Պատմուածքներ, Պոսթըն, 1921, 94 էջ:
  • Հայաստանին Տոն-Քիշոթը (գրական-երգիծական վեպ), Կ. Պոլիս, 1921, 16 էջ:
  • Պատմվածքներ, առաջին շարք, Կ. Պոլիս, 1921, 94 էջ:
  • Մահվան բատալիոն (կոմեդիա), Երևան, 1923, 27 էջ:
  • Դոկտոր Բուրբոնյան (վեպ), Վաղարշապատ, 1923, 91 էջ:
  • Սեղբոսը, Երևան, 1924, 24 էջ:
  • Պողպատե ճաշ (պիես), Երևան, 1924, 40 էջ:
  • Սասմա ծռեր (դրամա), Երևան, 1925, 35 էջ:
  • Նոր Բյուզանդիոն (դրամա), Երևան, 1925, 112 էջ:
  • Իմ հորաքույրը, Երևան, 1925, 41 էջ:
  • Նյու Յորք, Երևան, 1927, 32 էջ:
  • Կրիտիկոս-ծիծաղ, Երևան, 1927, 8 էջ:
  • Ասատուր և Կլեոպատրա (վիպակ), Երևան, 1929, 36 էջ:
  • Լաո-Հո (պատմվածք), Երևան, 1929, 12 էջ:
  • Ամերիկա (պատմվածքներ), Երևան, 1929, 143 էջ:
  • Շիրվանզադե (կենսագրություն, Երևան, 1930, 60 էջ:
  • Լաո-Հո (պատմվածք), Երևան, 1930, 12 էջ:
  • Բաքու (վեպ), գիրք 1, Երևան, 1930, 274 էջ:
  • Երկու սուր (դրամա), Երևան, 1930, 48 էջ:
  • Հայ ազգի ՙփրկիչ՚ դաշնակները, Մոսկվա, 1931, 48 էջ:
  • Բաքու (վեպ), գիրք 2, Երևան, 1932, 236 էջ:
  • Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա, Երևան, 1933, 211 էջ:
  • Բաքու (վեպ), գիրք 3, Երևան, 1934, 288 էջ:
  • Հրկիզված թղթեր, Երևան, 1934, 149 էջ:
  • Հովնաթան որդի Երեմիայի, Երևան, 1934, 128 էջ:
  • Աղավնիներ, Երևան, 1934, 91 էջ:
  • Բաց կապույտ ծաղիկներ, Երևան, 1935:
  • Մոխրակույտ (դրամա), Երևան, 1936:
  • Հայրենի պատմուածքներ, Պէյրութ, 1939:
  • Կեանքը հին հռովմեական ճանապարհի վրայ, Պէյրութ, 1956, 196 էջ:
  • Աղավնիներ, Երևան, 1957, 52 էջ:
  • Երկեր, Երևան, 1957, 680 էջ:
  • Նոր Բիւզանդիոն (դրամա), Պէյրութ, 1958, 88 էջ:
  • Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա (վեպ), Երևան, 1966, 212 էջ:
  • Աղավնիներ, Երևան, 1966, 63 էջ:
  • Կապույտ ծաղիկներ, Երևան, 1972, 356 էջ:
  • Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա (վեպ), Երևան, 1979, 164 էջ:
  • Տոնոն (վեպ), Պէյրութ, ա. թ., 146 էջ:
  • Երկեր, գիրք 1. Բանաստեղծություններ, Պոեմներ, Արձակ բանաստեղծություններ, Պատմվածքներ, Վիպակներ, Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա, 1988:
  • Երկեր, գիրք 2. Վիպակներ և պատմվածքներ, Ամերիկա, 1989:
  • Երկեր, գիրք 3. Զորավար Անդրանիկ և իր պատերազմները, Տոնոն, Նոր Բյուզանդիոն, Պատկերներ, Նոթեր, Ֆելիետոններ, Դիմանկարներ, Նամակներ, 1991:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 384 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սևակ Արզումանյան, Վահան Թոթովենց, Երևան, Հայպետհրատ, 1961, 312 էջ։
  • Ադալյան Ն., Վահան Թոթովենց, Երևան, 1992։
  • Ադալյան Ն., Թոթովենց, Երևան, 1994։
  • Գասպարյան Դ., Փակ դռների գաղտնիքը, Երևան, 1994։
  • Մանուկյան Ս., Վահան Թոթովենց, Երևան, 1959։

Ֆրանսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝