Խաչիկ Դաշտենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Խաչիկ Դաշտենց
Խաչիկ Դաշտենցի պատկեր.jpg
Ծնվել է մայիսի 25, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:25|2|0}})
Ծննդավայր գ.Դաշտադեմ, Բիթլիսիվիլայեթ
Վախճանվել է մարտի 9, 1974({{padleft:1974|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:9|2|0}}) (63 տարեկանում)
Վախճանի վայր Երևան
Մասնագիտություն թարգմանիչ, գրող և արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Աշխատավայր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Խաչիկ Դաշտենց Վիքիդարանում
Khachik Dashtents Վիքիպահեստում

Խաչիկ Դաշտենց (իսկական անունը՝ Խաչիկ Տոնոյի Տոնոյան, մայիսի 25, 1910, գ. Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշեն գավառ – մարտի 9, 1974, Երևան), հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր 1934 թվականից։ Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Դաշտենցը միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ամերիկյան մանկատանը։ Ուսուցչությամբ է զբաղվել ՀԽՍՀ Լենինականի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը (1932 թ.), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը (1940 թ.)։ 1932-1934 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ Խաչիկ Դաշտենցը 1940-1941 թթ. դախոսել է Երևանի պետական համալսարանում, 1941-1948 թթ.՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1960-1966 թվականներին՝ Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բայրոնը և հայերը» խորագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1965-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նրա «Խոդեդան» վեպը (Երևան, 1961) և «Ռանչպարների կանչը» վիպասքը (Մոսկվա, 1984)։ Խաչիկ Դաշտենցը մահացել է 1974 թ. մարտի 9-ին Երևանում։

Ստեղծագործական աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Դաշտենցն իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, ուր խոսք է գնում Խ. Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»–ը, լույս է ընծայել 1932 թվականին։ Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր» (1934), «Բոց» (1936) ժողովածուները և «Տիգրան Մեծ» (1947) չափածո ողբերգությունը։ «Բոց» գրքի տպագրությունը այնքան աղմուկ հարուցեց իր շուրջը, որ Դաշտենցը հեռացավ Մոսկվա և խարիսխ նետեց օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում, նախապատրաստվելով թարգմանչի կոչման։ Մոսկովյան ուսումնագնացությունը վճռական դեր խաղաց Դաշտենցի ճակատագրի մեջ. անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները։ Խ. Դաշտենցը Անգլերենից թարգմանել է Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, Հ. Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» (1958), «Ռոբին Հուդ» (1945), Ռ. Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը» (1963), Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները։ Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք։

Խաչիկ Դաշտենցի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը (1950, 1956, 1960, 2000)։ Ժողովրդական ասմունք և պատմական հիշատակներ, ազգագրություն և հեքիաթներ, կենցաղ և գեղջկական պատումային ձևեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ Դաշտենցը կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչև այրական հասակը, նա գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար։ Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ «Ռանչպարների կանչը» (1979, 1984, 2010) վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին։ Խ. Դաշտենցը գրել է նաև Ֆայտոն Ալեքը, Ծուռ Խութեցին պոեմները, հրատարակել Լեռան ծաղիկներ բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, կատարել բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967, Ե. Չարենցի մասին)։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգերի գիրք, Երևան, 1932, 73 էջ։
  • Գարնանային երգեր, Երևան, 1934, 76 էջ։
  • Բոց, Մոսկվա-Երևան, 1936, 152 էջ։
  • Այ դու ժուլիկ Մսրա Մելիք, Երևան, 1940:
  • Տիգրան Մեծ (դրամա), Երևան, 1947, 152 էջ։
  • Խոդեդան, Երևան, 1950, 266 էջ։
  • Խոդեդան, Պէյրութ, 1951, 238 էջ։
  • Խոդեդան, Երևան, 1956, 512 էջ։
  • Խոդեդան, Պէյրութ, 1958, 488 էջ։
  • Խոդեդան, Գահիրէ, 1958, 486 էջ։
  • Խոդեդան, Գահիրէ, 1959, 482 էջ։
  • Բայրոնը և հայերը, Երևան, 1959, 180 էջ։
  • Խոդեդան, Երևան, 1960, 584 էջ։
  • Լեռան ծաղիկներ, Երևան, 1963, 268 էջ։
  • Ֆայտոն Ալեքը (պոեմ), Երևան, 1967, 38 էջ։
  • Ըղձյալ այգաբացի երգիչը (խոսք և հուշեր Եղիշե Չարենցի մասին), Երևան, 1967, 30 էջ։
  • Ռանչպարներ, Պէյրութ, 1977, 198 էջ։
  • Ռանչպարների կանչը (վիպասք հայ շինականների կյանքից), Երևան, 1979, 524 էջ։
  • Ֆայտոն Ալեքը (պոեմ), Երևան, 1982, 24 էջ։
  • Ռանչպարների կանչը (վիպասք հայ շինականների կյանքից), Երևան, 1984, 536 էջ։
  • Խոդեդան, Թեհրան, 1985, 586 էջ։
  • Խոդեդան, Երևան, 2000, 624 էջ։
  • Ռանչպարների կանչը (վիպասք հայ շինականների կյանքից), Երևան, 2010, 568 էջ։
  • Ֆայտոն Ալեքը (պոեմ), Երևան, 2010, 64 էջ։
  • Տիգրան Մեծ (պատմական դրամա), Երևան, 2010, 144 էջ։
  • Երբ որ բացվին դռներն յուսոյ, Երևան, 2011, 32 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 138-139:
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977, էջ 288:
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990, էջ 757:
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատոր 1, Երևան, 2005:
  • Վիրաբյան Ն., Հայ դասական գրողներ։ Խաչիկ Դաշտենց, Երևան, 2012, 24 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]