Արշակ Չոպանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Չոպանյան
արմտ. հայ.՝ Արշակ Չոպանեան
Arshag Chobanian.png
Ծնվել էհուլիսի 15, 1872(1872-07-15)[1]
ԾննդավայրԲեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 8, 1954(1954-06-08) (81 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ[2]
ԳերեզմանՀայ մտավորականների դամբարան[3]
Մասնագիտությունդրամատուրգ, գրական քննադատ, լրագրող, գրող, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և գլխավոր խմբագիր
Լեզուֆրանսերեն և արևմտահայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1891)
ԱնդամակցությունՀայ ազգային պատվիրակություն և Bureau des réfugiés arméniens?
ԱշխատավայրԱնահիտ, Արևելք, Վերածնունդ, Ապագայ և Մասիս
Պարգևներ
Արշակ Չոպանյան Վիքիքաղվածքում
Արշակ Չոպանյան Վիքիդարանում
Commons-logo.svg Arshag Chobanian Վիքիպահեստում

Արշակ Հովհաննեսի Չոպանյան (հուլիսի 15, 1872(1872-07-15)[1], Բեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունիսի 8, 1954(1954-06-08), Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[2]), հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Չոպանյանը ծնվել է 1872 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895 թվականին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը։ Մահացել է 1954 թ. հունիսի 8-ին Փարիզում։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը[4]։ Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ։

Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը։ Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» 1902 թվականին, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» 1910 թվականին, «Հայ էջեր» 1912 թվականին, «Հայրեններու բուրաստանը» 1940 թվականին և այլ ուսուսմնասիրություններ։ Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ։ Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։ Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը։ Հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական և ռուս գրողներին։

Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ։ Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1-3, 1918-29) ժողովածուում։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արշալոյսի ձայներ, Կ. Պոլիս, 1891, 217 էջ։
  • Թուղթի փառք (վիպակ), Կ. Պոլիս, 1892, 136 էջ։
  • Պետրոս Դուրեան, Թիֆլիս, 1894, 196 էջ։
  • Մկրտիչ Պէշիկթաշլեանի կեանքն ու գործը, Փարիզ, 1907, 256 էջ։
  • Քերթուածներ, Փարիզ, 1908, 144 էջ։
  • Տղու հոգիներ, Փարիզ, 1923, 81 էջ։
  • Դէմքեր, Փարիզ, 1924, 168 էջ։
  • Թուղթի փառք (վիպակ), Կ. Պոլիս, 1924, 108 էջ։
  • Դէմքեր, Փարիզ, 1929, 192 էջ։
  • Պատկերներ, Փարիզ, ա. թ., 112 էջ։
  • Հայրէններու բուրաստանը, Փարիզ, 1940, 552 էջ։
  • Կեանք և երազ, Փարիզ, 1945, 110 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Փարիզ, 1949, 343 էջ։
  • Բամբասանք (թատերախաղ), Փարիզ, 1950, 106 էջ։
  • Հրաշքը (թատերգութիւն), Պէյրութ, 1952, 98 էջ։
  • Երկեր, Երևան, 1966, 576 էջ։
  • Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը, Երևան, 1967, 241 էջ։
  • Նամականի, Երևան, 1980, 504 էջ։
  • Երկեր. Քերթվածներ, Տեսիլներ, Արշալույս, Ծովուն մոտ, Անձկություն, Փշրված սիրո եղերերգը, Խավարին մեջ, Բլուրին վրա, Տղու հոգիներ, Պատկերներ, Զատկական պատկերներ, Կյանք և երազ, Արձակ բանաստեղծություններ, Գրական դեմքեր, Երևան, 1988, 864 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/8a9cQiV
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #102028079 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.geneanet.org/cimetieres/view/3466480
  4. «ԱՆԱՀԻՏ»։ tert.nla.am։ Վերցված է 2021 թ․ մարտի 26  - Անահիտ հանդեսի բոլոր համարները ցանկով սկսած 1898 թվականից մինչև 1949 թվականը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արշակ Չոպանյան հոդվածին
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝