Ռազմիկ Դավոյան
Ռազմիկ Դավոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1940 (80 տարեկան) |
Ծննդավայր | Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1964) |
Անդամակցություն | Համազգային Մշակութային Միություն և ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Աշխատավայր | Գիտություն և տեխնիկա, Գրական թերթ և Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե |
Պարգևներ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ՀԽՍՀ պետական մրցանակ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ ՀՀ վարչապետի հուշամեդալ և Երևանի պատվավոր քաղաքացի |
Ռազմիկ Դավոյան Վիքիքաղվածքում | |
Ռազմիկ Դավոյան Վիքիդարանում |
Ռազմիկ Նիկողոսի Դավոյան (հուլիսի 3, 1940, Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1971), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարրական կրթությունն ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ։ 1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից - «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին` Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985
- ՀՀ պետական մրցանակ, 2003
- ՀՀ Պետական առաջին կարգի մրցանակն, 2010
- ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 1998
- Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ, 2011
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2010)[2]։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)
- Երևանի պատվավոր քաղաքացի (2017)[3]
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն տպագրվել է 1963 թվականին։
Հրատարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Իմ աշխարհը», Երևան, 1963:
- «Ստվերների միջով», Երևան, 1967:
- «Ռեքվիեմ», Երևան, 1969, 188 էջ:
- «Խաչերի ջարդը», Բեյրութ, 1972:
- «Մեղրահաց», Երևան, 1973, 199 էջ:
- «Կեղևդ բաց արա», Երևան, 1975, 336 էջ:
- «Ինչ էր եղել» (մանկական), Երևան, 1977:
- «Տաք սալեր», Երևան, 1978, 368 էջ:
- «Պոեմներ», Երևան, 1980, 388 էջ:
- «Պղնձե վարդ», Երևան, 1983, 375 էջ:
- «Թորոս Ռոսլին» (արձակ), Նյու Յորք, 1984, 178 էջ:
- «Բանաստեղծություններ», Նյու Յորք, 1984:
- Էպոս պատանության, Երևան, 1984, 168 էջ:
- «Տխուր փիղը» (մանկական), Երևան, 1985:
- «Հանճար և հիշողություն (արձակ)»: Թորոս Ռոսլին: Սահման, Երևան, 1986, 240 էջ:
- Խաչերի ջարդը, Բեյրութ, 1986, 211 էջ:
- «Ընտիր երկեր», Երևան, 1987, 608 էջ:
- «Քարե բարձ», Երևան, 1989, 308 էջ:
- Էպոս պատանության, Երևան, 1989, 309 էջ:
- «Ռեքվիեմ» (ամբողջական), Երևան, 1997, 252 էջ:
- «Կենսական էներգիայի ուսմունքը» (տեսական), Երևան, 1998:
- «Ոգեղեն հաց», Երևան, 2001, 640 էջ:
- Եթե Աստված կամենա (վեպ), Երևան, 2005, 310 էջ:
- Եթե Աստված կամենա (վեպ), Երևան, 2008, 525 էջ:
- Ընտրանի, Երևան, 2011, 708 էջ:
- Ծովինար, Երևան, 2015, 234 էջ:
Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Открой свою кору», 1976
- «Зимняя снежинка – весенний цветок», 1978
- «Сердцевинка дерева», 1980
- «Эпос юности», 1982
- «Золотая сеть», 1987
- «Беспредельная гора», 1988
Չեխերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Пергаментова Соpа», 1989, Պրահա
Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Selected Poems, 2002, Օքսֆորդ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Record #15603893n // общий каталог Национальной библиотеки Франции
- ↑ Ռ. Ն. Դավոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ «Երևանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-10-16
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ն. Ղազարյան, Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը, Ե., 2000։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Պարնի գյուղում ծնվածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ՀՅԴ անդամներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- Հայաստանի գրողների միության նախագահներ
- Հայ գրողներ
- Հայ բանաստեղծներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Հայ տղամարդ գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ