Էդվարդ Միլիտոնյան
Էդվարդ Միլիտոնյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1952 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և նկարիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1974) |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Աշխատավայր | Ծիծեռնակ, Գարուն, Հայաստանի հանրային ռադիո, Հայաստանի պաշտպանության նախարարություն, Հայաստանի գրողների միություն և Հայաստանի մշակույթի նախարարություն |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ |
Էդվարդ Միլիտոնյան Վիքիդարանում |
Էդվարդ Գևորգի Միլիտոնյան (մայիսի 12, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, նկարիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1977 թվականից: Հայաստանի գրողների միության նախագահ (2013 թվական)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թվական)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլիտոնյանը 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ», «Ծիծեռնակ», «Գարուն» ամսագրերում։ Հայաստանի գրողների միության անդամ է 1977 թվականից։ Եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախագահի առաջին տեղակալ, ապա վարչության պետ, Հայաստանի ռադիոյի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական և քարոզչության վարչության պետ։ 2013 թվականից ՀԳՄ նախագահն է[2] և ՀՀ մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչական աշխատանքների ցուցահանդեսները բացվել են Հայաստանում և արտերկրում[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016 թվական[4]
- «Է» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2013 թվական[5]
- «Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գիրքն արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթի 2-րդ մրցանակի, 2012 թվական
- «Հայոց արևակենտրոն կնիքը» գիրքն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի, 2007 թվական
- «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2005 թվական
- «Կենաց ծառ» բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն Մոսկվայում արժանացել է Մաքսիմ Գորկու անվան մրցանակի, 1987 թվական
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիշատակի զանգեր, Երևան, 1979, 148 էջ:
- Գնելը դրսում, Գնելը ներսում, Երևան, 1982, 108 էջ:
- Ծաղիկ ծովային, Երևան, 1984, 128 էջ:
- Մուշեղն ամեն տեղ, Երևան, 1986, 129 էջ:
- Արևի ժամացույց, Երևան, 1988, 264 էջ:
- Վիշապի տարի, Երևան, 1991, 320 էջ:
- Արգիշտի արքայի աչքերը (պատմվածքներ, էսսեներ), Երևան, 1994, 224 էջ:
- Ընտանեկան համերգ, Երևան, 1996, 96 էջ:
- Նոր թվարկություն, Երևան, 1996, 128 էջ:
- Մատնահետք, Երևան, 2000, 160 էջ:
- Այս պահին, Երևան, 2003, 192 էջ:
- Վահագն Վիշապաքաղի արկածները (արձակ), Երևան, 2003, 132 էջ:
- Հնարամիտ բադի ճամփորդությունը, Երևան, 2004, 128 էջ:
- Ձիու քայլ (դրամատուրգիա), Երևան, 2004, 48 էջ:
- Լացն ու ծիծաղը (պատմվածքներ, էսսեներ, պիես), Երևան, 2006, 220 էջ:
- Ցասման հաց (բանաստեղծություններ), Երևան, 2006, 200 էջ:
- Լուսինը թեյի բաժակում, Երևան, 2007, 128 էջ:
- Սիրո մայրցամաք, Երևան, 2007, 124 էջ:
- Հայոց արևակենտրոն կնիքը (վեպ), Երևան, 2008, 256 էջ:
- Երազանք ասպետի արշավանքը (վիպակ), Երևան, 2009, 100 էջ:
- Արքայադուստր Թարսինեն, Երևան, 2010, 160 էջ:
- Կատուն և ուրվականը (վիպակ), Երևան, 2012, 96 էջ:
- Սատանի կամուրջը (վիպակ), Երևան, 2012, 144 էջ:
- Է, Երևան, 2013, 336 էջ:
- Բարձերով կռիվ (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2014, 192 էջ:
- Իմ հրաշք, իմ կախարդական ֆուտբոլը (պատմվածքներ), Երևան, 2014, 141 էջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Էդվարդ Միլիտոնյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահ
- ↑ Էդվարդ Միլիտոնյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ Էդվարդ Միլիտոնյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդվարդ Միլիտոնյանի հեքիաթները Archived 2019-03-02 at the Wayback Machine.
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ նկարիչներ
- Հայաստանի գրողների միության նախագահներ
- 20-րդ դարի բանաստեղծներ