Էդուարդ Թոփչյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էդուարդ Թոփչյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Թոփչյան
Ծնվել է հուլիսի 11, 1911(1911-07-11)
Ծննդավայր Սուրմալու, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է սեպտեմբերի 3, 1975(1975-09-03) (64 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրականագետ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների թեկնածու
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Աշխատավայր Գրական թերթ, ԱրմՖԱՆ, Հայաստանի գրողների միություն և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Պարգևներ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
Զավակներ Ալեքսանդր Թոփչյան

Էդուարդ Ստեփանի Թոփչյան (հուլիսի 11, 1911(1911-07-11), Սուրմալու, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 3, 1975(1975-09-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), քաղաքական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից, Հայաստանի Գրողների Միության նախագահ (1959-1975ԽՄԿԿ անդամ 1942 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սուրմալուի գավառի Էվջիլար գյուղում։ 1932 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935 թվականին ուսուցչություն է արել Երևանի դպրոցներում։ 1935-1938 թթ. սովորել է Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1938-1939 թվականներին եղել է «Գրական թերթի» խմբագրի տեղակալ, 1939-1941 թթ.՝ Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1941-1943 թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ 1943-1944 թթ. «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրն էր, 1944-1946 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-1952 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչ, 1953-1954 թթ.՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1954-1975 թթ. Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղար։

Էդուարդ Թոփչյանի հուշատախտակը Երևանում

Եղել է ՀԽՍՀ IV-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1967-1971 թթ.՝ ՀԽՍՀ գերագույն սովետի նախագահ։

Նրա առաջաբանով են լույս տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հայերեն թարգմանությունը և Լևոն Շանթի երկերի ժողովածուն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
  • «Պատվո նշան» (2) շքանշան

Երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
  • Հոկտեմբերը և հայ ժողովրդի ճակատագիրը, Երևան, «Միտք», 1965, 27 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուի մեջ տեղ է գտել Էդ. Թոփչյանի «Արնաթաթավ գիրքը» հոդվածը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Երկեր երկու հատորով, գիրք 1, Վերածնության խորհուրդը, Երևան, «Սովետական գրող», 1977, 516 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (գրքի «Լևոն Շանթ» գլուխը գրել է Էդ. Թոփչյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 200-201