Լևոն Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Լևոն Անանյան
հայ․՝ Լեւոն Անանյան
Levon Ananyan.jpg
Ծնվել է հոկտեմբերի 13, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:13|2|0}})
Ծննդավայր Կողբ, Տավուշի մարզ, Հայաստան
Վախճանվել է սեպտեմբերի 2, 2013({{padleft:2013|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:2|2|0}})[1] (66 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Մասնագիտություն լեզվաբան, լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Անդամակցություն ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և ԽՍՀՄ Գրողների միություն
Աշխատավայր Գարուն և Երևանի պետական համալսարան
Զավակներ Արամ Անանյան
Լևոն Անանյան Վիքիդարանում
Lévon Ananyan Վիքիպահեստում

Լևոն Զաքարի Անանյան (1946, հոկտեմբերի 13, Կողբ, Տավուշի մարզ - 2013, սեպտեմբերի 2, Երևան[2]), հայ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախագահ (2001-2013 թթ.)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2008)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990 թվականին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։

1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ կյանքի վերջ նախագահել է այն։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է եղել 2002-2013 թթ.։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Անանյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով։ Միջազգային երեք ակադեմիաների անդամ է։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տագնապներ (էսսեներ, հոդվածներ), Ե., «Զանգակ-97», 2004, 200 էջ:
  • Հուշանվեր (տարբեր տարիների բանաստեղծություններ), Ե., «Զանգակ-97», 2006, 72 էջ (գրքում զետեղված են նաև անգլերեն և ռուսերեն թարգմանությունները)։
  • Դիմակայություն (հրապարակային ելույթներ), Երևան, «Ամարաս», 2006, 168 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]