Խաչագողի հիշատակարանը
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչագողի հիշատակարանը (այլ կիրառումներ)
| Խաչագողի հիշատակարանը | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | Արկածային |
| Ձև | վեպ |
| Հեղինակ | Րաֆֆի |
| Երկիր | Հայաստան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1869-1870 |
| Հրատարակվել է | 1882-1883 |
| Վիքիդարան | Խաչագողի հիշատակարանը |
| Վիքիքաղվածք | Խաչագողի հիշատակարանը |
«Խաչագողի հիշատակարանը», Րաֆֆու վեպերից մեկն է, որը գրել է 1869-1870-ական թվականներին։ Վեպը վերջանում է հետևյալ խոսքերով.
| Ի՞նչ եղան նրանք, ո՞ւր գնացին, այդ կտեսնե ընթերցողը մեր այլ աշխատության՝ «Կայծերի» մեջ։ |
Խաչագողի հիշատակարան վեպի շարունակություն, ինչպես ասել է Րաֆֆին, զետեղված է «Կայծերի» ժողովածուի մեջ, որն անավարտ մնաց գրողի պատահական մահվան պատճառով։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպն առաջին անգամ տպագրվել է «Մշակ» թերթում՝ 1882-1883 թվականներին, ապա նույն շարվածքից լույս է տեսել նաև առանձին գրքով։ Րաֆֆու բարեկամները խորհուրդ են տվել չտպագրելու վեպը, բայց Րաֆֆին սխալ է համարել նման գործողությունը։ Վեպի ամբողջ ընթացքում նա «խաչագողին» բնութագրում է հետևյալ խոսքերով.
| Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։ |
| Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից։ |
որից հետո էլ ցույց է տալիս «բուժման» ճանապարհները։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարմանալի բան է մարդու սիրտը, այն ևս հրաբորբոք, անփորձ պատանու սիրտը, շատ անգամ ի՛նչ բանի որ փափագում է նա, խելքն էլ սատանայի նման այնպիսի ապացույցներ է առաջ բերում, որ անպատճառ կատարվի այդ փափագը։
Ամենավայրենի գազանը անգամ ազնվանում է, ընտելանում է ավելի խաղաղ կյանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում ես, երբ նրան չես վիրավորում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վեպի աուդիոտարբերակը Արխիվացված 2024-09-20 Wayback Machine
- «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերա
- «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը ՅուԹյուբ կայքում
