Ատրպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ատրպետ
Ատրպետ.jpg
Ծնվել է հունվարի 31, 1860({{padleft:1860|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:31|2|0}})
Ծննդավայր Կարս
Վախճանվել է մայիսի 27, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:27|2|0}}) (77 տարեկանում)
Վախճանի վայր Գյումրի
Մասնագիտություն գրող
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ատրպետ Վիքիդարանում

Ատրպետ (իսկական անունը՝ Մուբայաջյան Սարգիս Մկրտչի, հունվարի 31, 1860 , Կարս - մայիսի 27, 1937 , Գյումրի), հայ արձակագիր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 31-ին, Կարսում, ավարտել տեղի կաթոլիկների վարժարանը, ապա՝ Կ.Պոլսի Օսմանյան լիցեյը (1877)։ 1880 թվականից ուսուցիչ է եղել արևելահայ գյուղաքաղաքներում։ 1893 թվականից եղել է Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Ձերբակալվել և աքսորվել է Ռոստով (1895)։ Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ։ Հրատարակել է «Ապագա» լրագիրը։ Ատրպետի ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները։ «Ալմաստ» (1891) երկհատոր վեպում պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա՝ բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։ Հայ ազգային–ազատագրական շարժման հարցերում Ատրպետը ունեցել է յուրօրինակ դիրքորոշում. անհրաժեշտ է համարել հայ–թուրք «հեղափոխական համագործակցությունը»՝ համիդյան ռեժիմը տապալելու համար։ Ատրպետը ժառանգել էր մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները։ Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկը» հայտնի պատմվածքը, որը հիմք է դարձել համանուն կինոնկարի համար։ Ատրպետը թողել է նաև պատմա–բանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ «Հողատիրությունը Կովկասում», «Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ»։ Մահացել է Լենինականում (Գյումրի) 1937 թվականին։ Ատրպետը 1880-­ական թվականներից սկսել է ուսումնասիրել Վիշապ հուշարձանները, որոնց ուսումնասիրությունները հրապարակվել են 1926 թվական­ից[1]։

Ատրպետի կիսանդրին Գյումրիում

Ատրպետը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրպետի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խև Կարապետ (վեպ հայ կաթոլիկների կյանքից), արտատպում «Մուրճ» ամսագրից, Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռոտինյանի, 1889, 248 էջ։
  • Շուշան, Ս. Պետերբուրգ, Ի. Ն. Սկորոխոդովի տպարան, 1890, 113 էջ։
  • Ալմաստ (վեպ), Թավրիզ, տպարան Ատրպատականի հայոց թեմական, 1890, 348 էջ։
  • Ալմաստ (վեպ), Մոսկվա, տպարան Մկրտիչ Բարխուդարյանի, 1891, 536 էջ։
  • Սարրաֆ (ողբերգություն հինգ արարով), Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1893, 70 էջ։
  • Շխնոց։ Պատկեր Սազի գյուղացիների կյանքից (տաճկահայերի), Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1898, 85 էջ։
  • Քոռ Եղիկ (վեպ), Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1898, 97 էջ։
  • Ժառանգներ, Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1898, 88 էջ։
  • Բերսաի Առաքելը (վեպ), Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1899, 71 էջ։
  • Թուլումբաջիներ, Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1899, 40 էջ։
  • Խալիֆաթ (պատմական հետազոտություն), Նոր Նախիջևան, տպարան Բալուղյանի, 1899, 99 էջ։
  • Խև Կարապետ (վեպ), Թիֆլիս, տպարան Մ. Ռոտինյանի, 1899, 248 էջ։
  • Պատկերներ թուրքահայերի կյանքից, հատոր առաջին, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 272 էջ։
  • Երկերի ժողովածու, հատոր 6, վիպակներ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 326 էջ։
  • Վյուքեալայի գաղտնիքը (վեպ), հատոր երկրորդ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 306 էջ։
  • Ջավահիր (վեպ), երկերի ժողովածու, հատոր հինգերորդ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 344 էջ։
  • Երկերի ժողովածու, հատոր 4, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1904,350 էջ։
  • Դիմակներ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1904, 168 էջ։
  • Երկերի ժողովածու, հատոր 3, Ալմաստ, առաջին գիրք, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1905, 432 էջ։
  • Երկերի ժողովածու, հատոր 8 («Բժժածներ»), Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1906, 276 էջ։
  • Իմամաթ (պատմական հետազոտություն), Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 295 էջ։
  • Խյուլաֆաթ (պատմական հետազոտություն), Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 152 էջ։
  • Հողատիրությունը Կովկասում, Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 36 էջ։
  • Երկերի ժողովածու, հատոր 7, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1908, 276 էջ։
  • Երկերի ժողովածու, հատոր Ժ (10), Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1911, 345 էջ։
  • Ճիվաղը։ Քյոռ Հյուսեին փաշա քուրդը անսահման իշխան, Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1911, 42 էջ։
  • Երկերի ժողովածու, Թ հատոր, Առասպելներ, Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», 1911, 298 էջ։
  • Ագռավների թասիբը (պատմվածք), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ՌՋԺԲ (1912), 18 էջ։
  • Վիշապամայր (պատմվածք), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ՌՋԺԲ (1912), 48 էջ։
  • Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ, Թիֆլիս, տպարան Ն. Աղանյանի, 1913, 321 էջ։
  • Ճորոխի ավազանը, Վիեննա, Մխիթարյան տպարան, 1929, 238 էջ։
  • Տժվժիկ, Երևան, Պետհրատ, 1937, 19 էջ։
  • Տժվժիկ և երախտիք, Հալեպ, հրատ. Հալեպահայ ուսուցչական միության, 1945, 16 էջ։
  • Տժվժիկ, Երևան, Հայպետհրատ, 1948, 20 էջ։
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 436 էջ։
  • Տժվժիկ, Երևան, «Հայաստան», 1969, 16 էջ։
  • Տժվժիկ, Երևան, «Հայաստան», 1975, 16 էջ։
  • Լծկաններն ու վամպիրը (առակ), արտատպված «Աղբյուր» ամսագրից, Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ա. թ., 16 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արմեն Պետրոսյան, Արսեն Բոբոխյան «Վիշապ քարակոթողները» Երևան, 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png