Զորի Բալայան
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Զորի Բալայան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 10, 1935[1][2] |
| Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ[1][2] |
| Մահացել է | ապրիլի 5, 2026[3] (91 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան[4] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մայրենի լեզու | հայերեն |
| Կրթություն | Ռյազանի պետական բժշկական համալսարան (1963)[1] |
| Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, բժիշկ, լրագրող և ճանապարհորդ |
| Աշխատատու | Լիտերատուրնայա գազետա |
| Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Զորի Հայկի Բալայան (փետրվարի 10, 1935[1][2], Ստեփանակերտ, ԼՂԻՄ[1][2] - ապրիլի 5, 2026[3], Երևան, Հայաստան[4]), հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1972 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1974 թվականից։ Բալայանի գրական ծածկանունն էր Հայկ Ղարաբաղցի։ Հայտնի է որպես Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-1973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967 թվականին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել, անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն։ 1970 թվականին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։ 1973 թվականի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս։ 1973-1975 թվականներին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում (Երևան)[5]։
Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։
Եղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։
1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[6]։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։
- 2006 թվականի սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվէ, ունի երեք երեխա։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մի բուռ սաթ, Երևան, «Հայաստան», 1969, 60 էջ։
- Հիպոկրատի գլխարկը, Երևան, «Հայաստան», 1972, 320 էջ։
- Երկնագույն ճանապարհներ (գրքում զետեղված են «Երկնագույն ճանապարհներ» և «Սառուցյալ ուղի» եռագրությունները), Երևան, «Հայաստան», 1975, 405 էջ։
- Գոտեմարտ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1976, 295 էջ։
- Խիղճ, Երևան, «Հայաստան», 1978, 317 էջ։
- Ցավ, Երևան, «Սովետական գրող», 1978, 216 էջ[7]։
- Երկու կրակի մեջ, Բեյրութ, 1978, 134 էջ։
- Երկու կրակի մեջ, Երևան, «Սովետական գրող», 1979, 136 էջ։
- Սպիտակ մարաթոն (ռուսերեն), Երևան, 1980։
- Բաց նամակ նորապսակներին, Երևան, «Լույս», 1980, 44 էջ։
- Օջախ (հրապարակախոսական էսսե), Երևան, 1981, 520 էջ։
- Վերջին աղբյուրը (նվիրված Սևանա լճի հիմնախնդրին), Երևան, «Լույս», 1983։
- Հաց (ռուսերեն), Երևան, 1984։
- Չգրված օրենք, Երևան, 1986, 550 էջ։
- Բարության ծառը (հրապարակախոսություն), Երևան, 1986[8]։
- Տագնապ, Երևան, 1987, 232 էջ։
- Թևեր, Երևան, 1988, 352 էջ[9]։
- Դիմակայում, Երևան, 1989, 176 էջ։
- Հայկաշեն, Լոս Անճելըս, 1989, 204 էջ։
- Ճանապարհ, Երևան, 1989, 605 էջ[10]։
- Հայկաշեն, Երևան, 1990, 416 էջ։
- Դժոխք և դրախտ, Երևան, 1995, 592 էջ։
- Սպիտակի դասերը, Երևան, 1998, 156 էջ։
- Բժիշկ Մարությանը և նրա Պատերազմի հետքը երկար է մնում գիրքը (հուշագրություն), Երևան, 1999, 349 էջ։
- Կյանք մահից հետո (հուշեր), Երևան, 1999, 261 էջ։
- Անդունդ, Երևան, 2004, 460 էջ։
- …Զիմ Կիլիկիա, Երևան, 2005, 536 էջ։
- Կիլիկիա. Դեպի օվկիանոս, Երևան, 2006, 568 էջ։
- Կիլիկիա. Վերադարձ, Երևան, 2007, 624 էջ։
- Հայոս – Քարթլոս. Ավելի, քան լեգենդը, Երևան, 2007, 72 էջ։
- Մեծ երրորդություն (հուշեր), Երևան, 2008, 88 էջ։
- Հաղթելով մահին (հուշապատում), Երևան, 2009, 576 էջ։
- Հայդուկը և աղջնակը, Ստեփանակերտ, 2013, 72 էջ։
- Արմենիա. Ծովից ծով, Երևան, 2014, 632 էջ։
- Ղարաբաղը միայն ԼՂԻՄ-ը չէ (բաց նամակ ՌԴ նախագահ պրն. Վ. Վ. Պուտինին), Երևան, 2014, 168 էջ։
- Ցավ, Երևան, 2015, 476 էջ։
- Նախիջևանը ցեղասպանության զոհն է (ոչ թե տարածք, այլ հայրենիք), Երևան, 2017, 64 էջ։
- Աշխարհի կինը, Երևան, 2017, 120 էջ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- 1 2 Մահացել է Զորի ԲալայանըԱմբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/04/05/1548396/© 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
- 1 2 Մահացել է մեծանուն գրող, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Զորի Բալայանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Զորի Բալայան | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Բալայան, Զորի Հայկի (1978). Ցավ. Սովետական գրող.
- ↑ Բալայան, Զորի Հայկի (1986). Բարության ծառը. Հայաստան.
- ↑ Բալայան, Զորի Հայկի (1988). Թևեր։ Վավերագրական վիպակ ։ Դպրոցական միջին և բարձր տարիքի համար. Արևիկ. ISBN 9785807701275.
- ↑ Բալայան, Զորի Հայկի (1989). Ճանապարհ։ Հրապարակախոսական էսսե. Խորհրդային գրող.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զորի Բալայան Արխիվացված 2021-05-23 Wayback Machine
- Զորի Բալայան / 80
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորի Բալայան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորի Բալայան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորի Բալայան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 226)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 2026 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Արցախի հերոսներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային լրագրողներ
- ՀՀ Նախագահի թեկնածուներ
- Հայ արձակագիրներ
- Հայ բժիշկներ
- Հայ լրագրողներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ ճանապարհորդներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ քաղաքական գործիչներ