Արտավազդի վեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտավազդի վեպը, հայ հնագույն վիպերգերից։ Արտաշեսը ունենում է մի քանի զավակներ, որոնցից ավագի՝ Արտավազդի անվան շուրջը հյուսվում է վեպի նոր ճյուղը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում պատմվում է, որ Արտաշեսը մեծ պատիվներ էր շնորհել Երվանդի դեմ մղած պատերազմում իր կողմն անցած Արգավանին, որը պետության մեջ երկրորդն էր համարվում և մոտ էր արքունիքին։ Բայց նա դրանով չի բավարարվում և ընտանեկան խարդավանք ու դավեր է նյութում Արտաշեսի դեմ։ Սաթենիկ թագուհին տարփանքով տենչում էր Արգավանի սերը, իսկ Արգավանը ձգտում էր հայոց գահին։

Ճաշ գործեալ Արգաւանայ ի պատիւ Արտաշիսի
Եվ խարդաւանակ լեալ նմին ի տաճարին վիշապաց

Արտաշեսը մեծ ցասումով վերադառնում է Արտաշատ և իր Մաժան որդուն զորքով ուղարկում է Մուրացյան կամ Վիշապազանց տոհմի դեմ՝ հրամայելով շատերին կոտորել, իսկ Արգավանի դղյակը հրկիզել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ ժողովրդի պատմություն», էջ 896 1971