Սիլվա Կապուտիկյան
Սիլվա Կապուտիկյան | |
---|---|
Ծննդյան անուն | Սիրվարդ Բարունակի Կապուտիկյան |
Ծնվել է | հունվարի 20, 1919[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայաստան[3][1][2] |
Վախճանվել է | օգոստոսի 25, 2006[4] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1941)[1] և Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1950)[1] |
Ստեղծագործական շրջան | 1933-2006 |
Ժանրեր | հրապարակախոսություն և պոեզիա |
Գրական շարժումներ | ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, ՀԳՄ և ՀՀ ԳԱԱ[2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Հովհաննես Շիրազ |
Զավակներ | Արա Շիրազ |
Սիլվա Կապուտիկյան Վիքիքաղվածքում | |
Սիլվա Կապուտիկյան Վիքիդարանում | |
Silva Kaputikyan Վիքիպահեստում |
Սիլվա (Սիրվարդ) Բարունակի Կապուտիկյան (հունվարի 20, 1919[1][2], Երևան, Հայաստան[3][1][2] - օգոստոսի 25, 2006[4], Երևան, Հայաստան), հայ գրող ու բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980), ԽՍՀՄ գրողների միության անդամ[5] (1941), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլվա Կապուտիկյանը Ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին Երևանում՝ Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 14 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ «Պատասխան Թումանյանին», որը 1933 թվականի դեկտեմբերին տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, ուսուցիչ, որը մահացել է 1919 թվականին՝ դստեր ծննդից ամիսներ հետո, խոլերայից։
1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1949-1950 թվականներին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ 1945 թվականին լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով։ 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների։ Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ։ Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն։ 1962 թվականից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը։ Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»։ Եղել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր[7]։
1970 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1980 թվականին` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին։ 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով։
Եղել է Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ 2009 թվականին նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը[8]։
Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952 թվական, «Իմ հարազատները» գրքի համար (1951))
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (7.03.1969)
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (19.01.1979)
- «Պատվո նշան» շքանշան (2)
- Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (16.11.1984)
- Հայկական ԽՍՀ պետական մրցանակ (1988 թվական)
- Նոսիդեի անվան միջազգային մրցանակ (Հռոմ, 1989 թվական)
- Երևանի պատվավոր քաղաքացի
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
- Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Տարվա կին» կոչում (1998)
- Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան (Ուկրաինա, 1.10.1999)[9]
- Հրաչյա Աճառյանի անվան մրցանակ
- Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Հովհաննես Շիրազի առաջին կինը։ Նրանց որդին՝ Արա Շիրազը, եղել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ (1941-2014 թվականներ)։
Հասցեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ք. Երևան, Ամիրյան փ․, 20 (1919-1954)
- ք. Երևան, Տերյան փ․, 59, 3-րդ մուտք, 2 հարկ
- ք. Երևան, Կապուտիկյան 1, 26 բն. (1977-2006)
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրերի հետ, Երևան, 1945, 104 էջ։
- Զանգվի ափին, Երևան, 1947, 76 էջ։
- Այս իմ երկիրն է, Երևան, 1949, 90 էջ։
- Իմ հարազատները, Երևան, 1951, 116 էջ։
- Իմ հարազատները, Երևան, 1953, 164 էջ։
- Քերթուածներ (հատընտիր), Հալէպ, 1954, 80 էջ։
- Սրտաբաց զրույց, Երևան, 1955, 124 էջ։
- Բարի երթ, Երևան, 1957, 412 էջ։
- Մի տարով էլ մեծացանք, Երևան, 1958, 86 էջ։
- Մտորումներ ճանապարհի կեսին, Երևան, 1961, 120 էջ։
- Բանաստեղծութիւններ, Պէյրութ, 1963, 256 էջ։
- Քարավանները դեռ քայլում են, Երևան, 1964, 532 էջ։
- Յոթ կայարաններ, Երևան, 1966, 560 էջ։
- Իմ էջը, Երևան, 1968, 240 էջ։
- Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 1971, 88 էջ։
- Դեպի խորքը լեռան, Երևան, 1972, 85 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Քարավանները դեռ քայլում են, Երևան, 1973, 508 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1974, 528 էջ։
- Խճանկար հոգու և քարտեզի գույներից, Երևան, 1976, 512 էջ։
- Իմ ժամանակը (հրապարակագրություն և ուղեգրություն), Երևան, 1979, 344 էջ։
- Հատընտիր, Երևան, 1979, 168 էջ։
- Լիլիթ (բանաստեղծություններ), Երևան, 1981, 180 էջ։
- Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 1981, 92 էջ։
- Ձմեռ է գալիս, Երևան, 1983, 120 էջ։
- Երկեր երեք հատորով, հատ. I. Բանաստեղծություններ, Թարգմանություններ, Երևան, 1984, 544 էջ։
- Երկեր, հատ. II. Քարավանները դեռ քայլում են, Հրապարակագրություն, Երևան, 1984, 440 էջ։
- Ծաղկանոց, Երևան, 1984, 60 էջ։
- Երկեր, հատ. III. Խճանկար հոգու և քարտեզի գույներից (Ուղեգրություն), Երևան, 1985, 440 էջ։
- Գիրս մնաց հիշատակող, Երևան, 1988, 464 էջ։
- Գույներ նույն խճանկարից, Երևան, 1989, 640 էջ։
- Գիրս մնաց յիշատակող, Անթիլիաս, 1990, 444 էջ։
- Հոգու նույն երթուղիներով, Երևան, 1993, 152 էջ։
- Ոսկեհատիկ, Լոս Անջելես, 1994, 249 էջ։
- Տագնապ, Երևան, 1994, 125 էջ։
- Գիրս մնաց յիշատակող, Անթիլիաս, 1996, 444 էջ։
- Էջեր փակ գզրոցներից, Երևան, 1997, 688 էջ։
- Երգ սիրո մասին, Երևան, 1999, 120 էջ։
- Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 1999, 256 էջ։
- Նվիրում, Ստեփանակերտ, 1999, 192 էջ։
- Քարավանները հեռանում են, Երևան, 1999, 274 էջ։
- Չեմ կարող լռել (հրապարակախոսություն), Երևան, 2000, 458 էջ։
- Իմ կածանը աշխարհի ճանապարհներին (ուղեգրություն), Երևան, 2002, 676 էջ։
- Հայերգություն (բանաստեղծություններ), Երևան, 2004, 224 էջ։
- Յոթ տասնյակ տարի (բանաստեղծության բավիղներում), Երևան, 2004, 304 էջ։
- Նա իր գոյությամբ սրբացնում էր մթնոլորտը (հուշապատում), Էջմիածին, 2004, 52 էջ։
- Սիրերգություն, Երևան, 2004, 168 էջ։
- Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 2005, 96 էջ։
- Վերջին զանգ (Հուշեր։ Հրապարակախոսություններ։ Հարցազրույցներ։ Բանաստեղծություններ), Երևան, 2006, 512 էջ։
- 90 երգ (բանաստեղծություններ), Երևան, 2009, 153 էջ։
- Քնարերգություն, Երևան, 2009, 236 էջ։
- Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 2010, 120 էջ։
- Հայերգություն, գիրք 1. Հայերգություն, Երևան, 2010, 160 էջ։
- Հայերգություն, գիրք 2. Սիրերգություն, Երևան, 2010, 136 էջ։
- Հայերգություն, գիրք 3. Անանձնական, Երևան, 2010, 136 էջ։
- Հայերգություն, գիրք 4. Ձոներգեր, Տագնապներ, Երևան, 2010, 160 էջ։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 304 էջ։
- Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 2013, 72 էջ[10]։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արդարության ձայնով։ «Գրական թերթ», 1948, № 3:
- Մեծ քաղաքի արվարձանում; Աշուն; Այս անգամ էլ; Կիսակայարանում; Գոհունակություն; Նվարդի հառաչը (բանաստեղծություններ)։ «Գրական թերթ», 1969, № 2:
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ռիվինա Ե., Նրա մասին, ով անհոգ է նայում դասին, Երևան, Հայպետհրատ, 1947, 11 էջ։
- Մոլդավիայի երկնքի տակ (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 103 էջ։
- ԽՍՀՄ ժողովուրդների գրականություն (Հատընտիր, որի մի մասը թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 286 էջ։
- Ողջույն քեզ, Հայաստան (Խորհրդային Հայաստանի մասին աշխարհի բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուի գործերի մի մասը թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը), Երևան, «Հայաստան», 1970, 101 էջ։
- Աբաշիձե Գրիգոլ։ Ծովը և ծիծեռնակը.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 165 էջ.- Բովանդ-ից՝ Բուրգերի վրա; Հավելագրում դամբարանի վրա; Դու եկար…; Հին տաճարում; Հայացք եմ նետում։
- Ազատության կանչ.- Երևան։ Հայաստան, 1973.- 164 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
- Ախմատովա Աննա։ Գիշերը՝ մուսայի հետ։ Բանաստեղծություններ /Թարգմ.՝ Մ. Մարգարյան, Ս. Կապուտիկյան, Վ. Դավթյան.- Երևան։ Իրավունք, 2009.- 96 էջ.- (Համաշխարհային պոեզիա 19)։
- Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 217 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային։ Նամականիշի վրա պատկերված է Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս (դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի)[11]։ Ներկայացվել է նաև «Մեղուները» խորագրով պատկերագիրքը[12]։ Նույն օրը Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին[13]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Սիլվա Կապուտիկյան» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
- Ալբերտ Արիստակեսյան, Սիլվա Կապուտիկյան, Երևան, «Սովետական գրող», 1983, 200 էջ։
- Bardakjian, Kevork B., ed. (2000). "Silva Kaputikyan". A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920: With an Introductory History. Detroit: Wayne State University Press. pp. 228–9. ISBN 9780814327470.
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեկտոր Ռշտունի, «Զանգվի ափին» (գրախոսություն Սիլվա Կապուտիկյանի «Զանգվի ափին» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 5:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 Капутикян Сильва Барунаковна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 190։
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Սիլվա Կապուտիկյան | Writers.am». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Երևանում բացվեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «"Про нагородження відзнакою Президента України "Орден княгині Ольги"" (in Ukrainian). Verkhovna Rada of Ukraine. 01.10.1999 ¹ 1259/99». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սիլվա Կապուտիկյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը». www.haypost.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը». www.irates.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2022-04-10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիլվա Կապուտիկյան. Կենսագրություն
- Սիլվա Կապուտիկյանը դասարան.հայ կայքում
- «Հավերժի ճամփորդը» Արխիվացված 2008-01-20 Wayback Machine հոդված «Ազգ» օրաթերթում։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվա Կապուտիկյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 268)։ |
- Հունվարի 20 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 2006 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 21-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծուհիներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Երևանի քաղաքային խորհրդի պատգամավորներ
- Անձինք նամականիշերի վրա
- Հայ գրողներ
- 20-րդ դարի հայ կին գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ հրապարակագիրներ
- Հայ արձակագիրներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ