Jump to content

Ալբերտ Արիստակեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Արիստակեսյան
Ծնվել էօգոստոսի 10, 1928(1928-08-10)
Դաշտամեջ, Հայաստան
Մահացել էհունիսի 22, 1979(1979-06-22) (50 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Պիոներ կանչ, Ավանգարդ, Գրական թերթ, Խորհրդային գրականություն և Պատմաբանասիրական հանդես
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Ալբերտ Վրթանեսի Արիստակեսյան (օգոստոսի 10, 1928(1928-08-10), Դաշտամեջ, Հայաստան - հունիսի 22, 1979(1979-06-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1966 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չանախչի (այժմ՝ Արարատի մարզի Զանգակատուն) գյուղում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1951-1952 թվականներին եղել է սրբագրիչ «Պիոներ կանչ», 1952-1953 թվականներին՝ «Ավանգարդ» թերթերում, 1953-1962 թվականներին՝ գրական աշխատող, բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար «Գրական թերթ»-ում, 1962-1965 թվականներին՝ բաժնի վարիչ «Սովետական գրականություն» ամսագրում, 1965-1970 թվականներին՝ ավագ գիտաշխատող «Պատմաբանասիրական հանդես»-ում, 1970-1979 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1966 թվականին «Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունը և ետպատերազմյան հայ պոեզիայի հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1975 թվականին «Պարույր Սևակ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է 1979 թվականին, Երևանում[1]։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բանաստեղծների ու բանաստեղծության մասին, Երևան, «Հայաստան», 1971, 180 էջ։
  • Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
  • Սիլվա Կապուտիկյան, Երևան, «Սովետական գրող», 1983, 200 էջ։
  • Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
  • Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 79.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Արիստակեսյան» հոդվածին։