Ավանգարդ, խորհրդային և հետխորհրդային շրջանի թերթ։ Խորհրդային ժամանակահատվածում հանդիսացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի (սկզբում՝ ՌԿԵՄ Անդրկովկասյան երկրային կոմիտեի և ՀԿԵՄ Կենտկոմի) պաշտոնաթերթը, 1991 թվականից վերագրանցվել է որպես անկախ պարբերաթերթ և չի պատկանում ու չի հարում որևէ կուսակցության, քաղաքական որևէ ուժի։ 1998 թվականից՝ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ։
Հրատարակվել Է Երևանում, 1923 թվականից, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լույս չի տեսել։ Արծարծել Է երիտասարդության կոմունիստական դաստիարակության խնդիրներ, լուսաբանել Հայաստանի կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը։ Տպագրվում են երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործություններ, գրախոսականներ արվեստի և գրականության մասին։ Ավանգարդը պարբերաբար հրատարակել Է «Ծիածան» էջը՝ նվիրված սփյուռքահայ երիտասարդության կյանքին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1973 թ. հուլիսի 3-ի հրամանագրով Ավանգարդը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 604)։