Լորիս Կրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորիս Կրոյան
Loris Kroyan.JPG
Ծնվել էփետրվարի 10, 1928(1928-02-10)
ԾննդավայրՍարուխան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Վախճանվել էապրիլի 19, 1984(1984-04-19) (56 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող, խմբագիր և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԱնդամակցությունՀայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի գրողների միություն
ԱշխատավայրԱվանգարդ և Սովետական Հայաստան
ԶավակներԿարինե Ղազինյան

Լորիս Մուշեղի Կրոյան (փետրվարի 10, 1928 - ապրիլի 19, 1984, Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, խմբագիր, ՀԺՄ նախագահ, ՀԳՄ անդամ[փա՞ստ], ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորիս Մուշեղի Կրոյանը ծնվել է 1928 թվականին, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառի) Սարուխան գյուղում։ 1960-1969 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ մինչև 1984 թվականը եղել է ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Մինիստրների խորհրդի օրգան «Սովետական Հայաստան» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Հրատարակել է բազմաթիվ պատմվածքներ[1]`

Մահացել է 1984 թվականի ապրիլի 19-ին, Երևանում, 56 տարեկանում։ Հուղարկավորված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զայրացած մարդը, Ե., Հայպետհրատ, 1964:
  • Ընկերները, Ե., Հայաստան, 1967:
  • Ծանրոցը, Ե., Հայաստան, 1969:
  • Կրակը, Ե., Սովետական գրող, 1977:
  • Հուշարձան, Ե., Սովետական գրող, Արևիկ, 1987:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գթության քույրը՝ բաց կապույտ աչքերով: «Գարուն», 1967, № 4, էջ 32-34։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոյանի անունն է կրում Սարուխան գյուղի փողոցներից մեկը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդին՝ Մուշեղ Լորիսի Կրոյան, բեմադրող, ռեժիսոր, խմբագիր
  • Դուստրը՝ Կարինե Լորիսի Ղազինյան (Կրոյան), բանասեր, լեզվգետ, արտակարգ և լիազոր դեսպան, պետական գործիչ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]