Սովետական Հայաստան (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սովետական Հայաստան (այլ կիրառումներ)
Սովետական Հայաստան
Տեսակ թերթ

«Սովետական Հայաստան», խորհրդային ժամանակաշրջանի հայկական պրոպագանդիստական օրաթերթ, ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՏ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան։ Առաջին անգամ լույս է տեսել 1920 թվականի դեկտեմբերի 5-ին (մինչև 1921մայիսի 7-ը՝ «Կոմունիստ», 1921—40-ին՝ «Խորհրդային Հայաստան»), Երևանում։

Խմբագիրներ՝ Ա․ Տովհաննիսյան, Ե․ Չուբար, Ա․ Կարինյան, Ա․ Մռավյան, Թ․ Մանդալյան, Դ․ Սիմոնյան, Վ․ Երեմյան, Տ․ Տովհաննիսյան, Ը․ Վահանյան, Զ․ Աշրաֆյան, Ա․ Ադոյան, Տ․Պողոսյան, Տ․ Մամիկոնյան, Տ․ Մարգարյան, Ղ․ Դալլաքյան, Տ․ Բաղդասարյան, Կ․ Վարդանյան, խ․ Տովակիմյան, Լորիս Կրոյան, Բ․ Անանիկյան։

1921մայիսից արդեն թերթը ՏԿ(բ)կ Կենտկոմի, Երևանի կոմիտեի և ՏՍխՏ Կենտգործկոմի օրգանն էր։ Առանձնահատուկ ուշադրություն է նվիրվել տնտեսական և քաղաքական աշխատանքների բոլշևիկյան կազմակերպմանը, արևմտահայ գաղթականության շրջանում խորհրդային քարոզչության ծավալմանը, երկրի ներքին կյանքի նորմալացմանը, բանդիտիզմի վերացմանը։ խաղաղ շինարարական աշխատանքի անցնելու տարիներին թերթը լուսաբանել ու գովերգել է բոլշևիկյան շաբաթօրյակները, աշխատանքի կոմունիստական ձևերն ու մեթոդները։ Հանրապետության սահմանադրության ընդունման ու Անդրֆեդերացիայի ստեղծման ժամանակ թերթը աշխատավորության շրջանում պրոպագանդել է Հայաստանի կոմկուսի և կուսակցական կազմակերպությունների բոլշևիկյան,ինտերնացիոնալիստական գիծը։

1921նոյեմբեր 13-ի համարում տպագրվել է Ալ․ Մյասնիկյանի «Կովկասյան հանրապետությունների ֆեդերացիան» հոդվածը։ ժողովրդական տնտեսության կարևոր օբյեկտների շինարարությունը միշտ եղել է թերթի ուշադրության կենտրոնում։ Թերթը լայնորեն պրոպագանդել է հանրապետությունում սկսված ոռոգման միջոցառումները, հատկապես Շիրակի ջրանցքի շինարարությունը և ջրաբաշխման ցանցի նորոգումն ու վերականգնումը։ Բազմաթիվ հոդվածներ ու առանձին համարներ են նվիրվել Զորագէսի, Քանաքեռգէսի, Լենինականի տեքստիլ ֆաբրիկայի, Երևանի կաուչուկի, Արարատի ցեմենտի գործարանների և այլ ձեռնարկությունների շինարարությանը։

Թերթը ծավալուն աշխատանք է տարել անգրագիտության վերացման, դպրոցների շինարարության, կանանց ուսուցումը կազմակերպելու, կոլեկտիվացման կամավորությունը ապահովելու, նորաստեղծ կոլտնտեսություններն ամրապնդելու, այսպես կոչված՝ կուլակության, բանդիտիզմի և հակակուսակցական խմբավորումների դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին լուսաբանել է հայկական դիվիզիաների, հայ ռազմիկների ու զորապետների կատարած սխրանքները, ոգևորել թիկունքի աշխատողներին և նրանց ջանքերն ուղղել հաղթանակի նպատակին։ Զգալի ներդրում ունի «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման և հայ ժողովրդի հայրենասիրական այլ գործերում‌[փա՞ստ]։

Հանրապետության գիտությունը, գրականությունն ու արվեստը, մշակութային կյանքը պարբերաբար լուսաբանվել են թերթի էջերում։ Տարբեր տարիների թերթում հանդես են եկել Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Վիկտոր Համբարձումյանը, Օրբելի եղբայրները, Եղիշե Չարենցը, Արամ Խաչատրյանը, Նաիրի Զարյանը, Գոհար Գասպարյանը, Գուրգեն Մահարին, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Քոչարը, Վաղարշ Վաղարշյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, գրականության, արվեստի, գիտության ու մշակույթի այլ գործիչներ, կուսակցական, պետ․ նշանավոր աշխատողներ, պատմաբաններ, գրականագետներ, գյուղատնտեսության և այլ բնագավառների հայտնի մասնագետներ։

Ունեցել է թղթակիցներ Մոսկվայում և Խորհրդային Միութան այլ քաղաքներում ու շրջաններում։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1947

Պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Հայաստանի գրական հավելվածներից մեկը կոչվել է Պայքար: Ունեցել է անկանոն պարբերականություն (No 6-ից ինքնուրույն հրատարակություն՝ որպես գրական-գեղարվեստական կիսամսյա հանդես)։ Լույս է տեսել 1923 թվականին, Երևանում։ Խմբագիր՝ Արտաշես Կարինյան։ Ունեցել է գրական-գեղագիտական ուղղություն, մարքսիզմի դիրքերից մեկնաբանել անցյալի գրական արժեքների գնահատման և նոր, պրոլետարական գրականության ու արվեստի ստեղծման հարցերը։ Անդրադարձել է նաև ռուս, ու եվրոացի գեղագիտական ուղղություններին, տպագրել թատրոնին ու կերպարվեստին նվիրված հոդվածներ, գրական, մշակութային կյանքի նորություններ, սփյուռքահայ մամուլի տեսություններ։

Աշխատակցել են Ալեքսանդր Մյասնիկյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png