Կարինե Ղազինյան
Կարինե Ղազինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1955 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 6, 2012 (57 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Լորիս Կրոյան |
Զբաղեցրած պաշտոններ | Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
Պարգևներ և մրցանակներ |
Կարինե Լորիսի Ղազինյան (Կրոյան) (հունվարի 8, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 6, 2012, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան։
Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1977 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը։
- 1977-1981 թթ. - աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում։
- 1983-1988 թթ. - աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում։
- 1992-1994 թթ. – աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս։
- 1997-1999 թթ. - Ռումինիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար։
- 1999-2001 թթ. - Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2001-2009 թթ. - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2009 թ. փետրվարի 20-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
- 2009 թ. փետրվարի 20-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[2]։
- 2010 թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները։
- 2011 թ. սեպտեմբերի 8-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով ազատվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
- 2011 թ. սեպտեմբերի 8-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[4]։
- 2012 թ. մարտի 12-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[5]։
Տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն լեզուներին։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարինե Ղազինյանը հանկարծամահ է եղել 2012 դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ում, որտեղ բուժում էր ստանում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մխիթար Գոշի մեդալ։
- Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշան։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այրի էր, ուներ որդի և դուստր։
Նախորդող Գևորգ Ղազինյան |
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյան 1999 - 2001 |
Հաջորդող Եղիշե Սարգսյան |
Նախորդող Աշոտ Ոսկանյան |
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյան 2001 - 20 փետրվարի 2009 |
Հաջորդող Արմեն Մարտիրոսյան |
Նախորդող Գեղամ Ղարիբջանյան |
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյան 20 փետրվարի 2009 թ. - 08 սեպտեմբերի 2011 թ. |
Հաջորդող Զոհրաբ Մնացականյան |
Նախորդող Վահե Գաբրիելյան |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյան 8 սեպտեմբերի 2011 - 6 դեկտեմբերի 2012 |
Հաջորդող Արմեն Սարգսյան (2013 թ. սեպտեմբերի 27-ից) |
|
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կ.Ղազինյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Կ.Ղազինյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին
- ↑ Կ. Ղազինյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Կ. Ղազինյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալնդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Կ. Ղազինյանին Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Հունվարի 8 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 2012 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ
- Կին դեսպաններ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ