Նունե Սարգսյան
Նունե Սարգսյան | |
![]() | |
Կրթություն՝ | ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, Գոլդսմիթի համալսարան և Երևանի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | բանասեր, մանկագիր և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 26, 1954 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ամուսին | Արմեն Սարգսյան |
Կայք՝ | nounehsarkissian.com |
Պարգևներ | |
Նունե Սարգսյան (մարտի 26, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, գրող։ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կինը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նունե Սարգսյանը ծնվել է 1954 թվականի մարտի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը։ Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը և ստացել արվեստի մագիստրոսի կոչում։ Արվեստաբանություն է ուսանել նաև Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում։ Այնուհետև սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում։
Հեղինակ է ժամանակակից արվեստի, մշակույթի և երաժշտության գործիչների մասին բազմաթիվ հոդվածների և ակնարկների, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական տարբեր երկրներում։ Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, ինչպես նաև դասական երաժշտության համերգներ տարբեր համերգասրահներում։
Հեղինակ է երկու տասնյակից ավելի մանկական գրքերի՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրա հեքիաթները լույս են տեսել ոչ միայն արևելահայերենով ու արևմտահայերենով, այլ նաև՝ Արցախի, Գավառի, Գյումրու բարբառներով։
Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս համալսարանական տարիներից հոդվածներ է գրում արվեստի, երաժշտության և մշակույթի մասին, ինչպես նաև հեքիաթներ ու պատմություններ երեխաների համար։ Իր ստեղծագործություններում Նունե Սարգսյանն արտահայտում է իր անսահման սերը մանուկների հանդեպ։ Նրա պատմությունները «քարոզում» են արդարություն, ազնվություն և բարություն, գրվում են արևելահայերենով ու արևմտահայերենով, անգլերենով ու ռուսերենով, նաև՝ բարբառներով և որպես նվերներ՝ բաժանվում երեխաներին[1]։
- Թզուկ-մզուկ
- Սադափ
- Հերոսներ
- Երեք վիշապներ
- Վիշապ Նեսին
- Նռան հատիկներ
- Թագավորն ու վիշապը
- Քաչալ ոզնին
- Թե ինչպես փղիկը ճիշտ շնչել սովորեց
- Կափիղկա
- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս
- The Magic Buttons, ISBN 9780704373839
- Մրջնակերներ[2]
- Կախարդական կոճակներ[3]
- Քաչալ ոզնին[4]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին ամուսնացել է Արմեն Սարգսյանի հետ։ Ունի երկու որդի՝ Վարդան և Հայկ Սարգսյանները, երեք թոռնիկ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Մանկագիր Նունե Սարգսյան. անգլերենից մինչև Ղարաբաղի բարբառ
- ↑ «Anteaters»։ Zangak (անգլերեն)։ Վերցված է 2021-05-24
- ↑ «The Magic Buttons»։ Zangak (անգլերեն)։ Վերցված է 2021-05-24
- ↑ «The Bold Hedgehog»։ Zangak (անգլերեն)։ Վերցված է 2021-05-24
- ↑ Writer and ambassador’s wife Nouneh Sarkissian on her journey from Soviet Armenia to London
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մարտի 26 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի առաջին տիկնայք
- Հայ մանկագիրներ
- Հայ արվեստաբաններ
- Հայ կին գրողներ