Jump to content

Արմեն Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սարգսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի 4-րդ Նախագահ
Դրոշ
Դրոշ
2018թապրիլ 9 - 2022թ. հունվար 23
Նախորդող Սերժ Սարգսյան
Հաջորդող Վահագն Խաչատուրյան
Դրոշ
Դրոշ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2013թսեպտեմբեր 27 - 2018
Նախորդող Կարինե Ղազինյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Վարչապետ
1996 - 1997
Նախորդող Հրանտ Բագրատյան
Հաջորդող Ռոբերտ Քոչարյան
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ֆիզիկոս, դիվանագետ, ձեռնարկատեր, համալսարանի դասախոս և համակարգչային գիտնական
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 23, 1953(1953-06-23)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Հայաստան,  Միացյալ Թագավորություն և  Սենթ Քիթս և Նևիս
Հայր Վարդան Սարգսյան
Ամուսին Նունե Սարգսյան
Զավակներ Վարդան Սարգսյան
Հայկ Սարգսյան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սուրբ Գևորգ Մեծի շքանշան Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

Արմեն Վարդանի Սարգսյան (հունիսի 23, 1953(1953-06-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի չորրորդ նախագահ (2018-2022 թվականներ)[2], Հայաստանի նախկին վարչապետ, քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան[2], Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, խոշոր բիզնեսմեն[2]։ Հայաստանի վարչապետ 1996 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվականի փետրվար։ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականից)։

2018 թվականի հունվարին գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվել է որպես Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու ՀՀԿ-ի կողմից[3]։

2018 թվականի մարտի 2-ին Հայաստանի Խորհրդարանի կողմից ընտրվել է Հայաստանի չորրորդ նախագահ[4]։ Պաշտոնը ստանձնել է նույն թվականի ապրիլի 9-ին։ Պաշտոնից հրաժարվել է 2022 թվականի հունվարի 23-ին, լիազորությունները դադարել են փետրվարի 1-ին։

Կենսագրական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին Երևանում՝ ճարտարապետ Վարդան Խորենի Սարգսյանի (Տեր-Սարգսյան) ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1970-1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1976-1978 թվականներին՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը (1976)։ 1992 թվականից՝ Լոնդոնի համալսարանի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր։ 1992-2000 թվականներին (ընդհատումներով)՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, 1993-1994 թվականներին՝ Հայաստանի ավագ դեսպան՝ Եվրոպայում, ԵՄ-ում։ 1999 թվականից՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Գյումրիի զարգացման հիմնադրամի (1999 թվականից), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի (2000 թվականից) նախագահ։ Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1979-1984 թվականներին՝ ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ,
  • 1984-1985 թվականներին՝ Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա)՝ այցելու դասախոս,
  • 1985-1992 թվականներին՝ ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ,
  • 1988-1992 թվականներին՝ ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնին կից ստեղծել և ղեկավարել է Բարդ ֆիզիկական Պրոցեսների Համակարգչային մոդելավորման մասնագիտացումը,
  • 1992 թվականի հուլիսի 29-ին նրան շնորհվել է Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
  • 1992-1996 թվականներին՝ ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում,
  • 1993-1994 թվականներին՝ Հայաստանի Գլխավոր դեսպան Եվրոպայում, Հայաստանի դեսպան Եվրամիությունում,
  • 1995-1996 թվականներին՝ Հայաստանի դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության դեսպան, ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունում,
  • 1996-1997 թվականներին՝ Հայաստանի վարչապետ,
  • 1998-2000 թվականներին՝ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։
  • 2002 թվականին՝ հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից, ստացել է Բրիտանիայի քաղաքացիություն և երդվել իր հավատարմությունը Եղիսաբեթ II թագուհուն և թագուհու ժառանգներին[5][6][7]։
  • 2011 թվականին հրաժարվել է Բրիտանիայի քաղաքացիությունից և ստացել Հայաստանի քաղաքացիություն[5]։
  • 2013 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[8]։
  • 2014 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[9]։
  • 2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ավագ խորհրդական, Eurasia House International-ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Համաշխարհային տնտեսական ֆորումի Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի համանախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամ, Ջոն Սմիթ հիմնադրամի հոգաբարձու, Հայկական բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և այլն։
  • 2000-2013 թթ․ եղել է Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու
  • 2013-2018 թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան։
  • 2018 թ. մարտի 2-ին Հայաստանի Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի նախագահ։ 2018 թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը։ Հրաժարարական է ներկայացրել 2022 թվականի հունվարի 23-ին, լիազորությունները դադարել են փետրվարի 1-ին։

44-օրյա պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախագահության ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերին հաջողվեց գրավել Արցախի Հանրապետության հարավը և Թալիշ-Մատաղիս հատվածը հյուսիս-արևելքում, հարավում գրեթե հասնել Հայաստանի Սյունիքի մարզին, հայկական կողմին պատճառել հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական տեխնիկայի ու միջոցների հսկայական կորուստ։ Նոյեմբերի 9-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց կապիտուլացիոն հայտարարության ստորագրման մասին։ Այդ համաձայնագրով հայկական զինված ուժերը դուրս բերվեցին իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից[10]։ Պայմանագրց դուրս հանձնվեցին նաև Հադրութի և Քաշաթաղի շրջանների դեռևս ադրբեջանական զինված ուժերի կողմից չգրավված տարածքներից, իրենց չհանձնված տարածքները։

2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը ընթանում էր, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի հարվածելու Ադրբեջանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։ Իր այդ հայտարարության համար նա արժանացել է սուր քննադատության[11][12][13]։

Կապիտուլիացոն համաձայնագրի հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ կապիտուլիացիոն համաձայնագրով հանձնվեց Ադրբեջանին Արցախի մոտ 75%-ը, ուստի հայ-ադրբեջանական սահմանը ավելի երկարեց, որի հետևանքով վտանգվեց Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մազերը։

Ադրբեջանական զինված ուժերը, 2021 թվականի մայիսի 12-ին ներթափանցել է Հայաստանի հարավ արևելյան հատվածից մոտ 3,5 կմ և օկուպացրել Սյունիքի մարզում գտնվող Սև լիճը և հարակից տարածքը՝ կարևորագույն բարձրունքները։ Տեղում բանակցություններ են վարել տեղաբնիկները, ԶՈՒ ներկայացուցիչները, հետագայում ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել։

Մայիսի 13-ին, ադրբեջանական ուժերը Հայաստանի սահմանը հատել են նաև Վարդենիսի հատվածում և առաջ եկել մոտ 2 կմ[14][15]։

Մայիսի 20-ին ադրբեջանական զինուժը առաջ է եկել նաև Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում, որին հետևել է բնակիչների մի մասի, այդ թվում երեխաների տարհանումը[15][16]։

Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքում կրակահերթ են սկսել հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը, կան վիրավորներ[15][17]։

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի տարածքում ադրբեջանցիները գերեվարել են 6 Հայաստանի զինված ուժերի զինծառայողի[18]։

Մայիսի 13-ից ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում են։ Կութ, Վերին Շորժա բնակավայրերի հատվածում պետական սահմանն անարգել անցել ու առաջ են եկել։ Կութի մոտ 2 կմ խորացել են։ Մոտեցել են գյուղի հովվին, հրահանգել՝ անասուններին հավաքի ու հեռանա տարածքից[19]։

Հետագայում մարտեր են եղել նաև Երասխ գյուղի հատվածում, որի հետևանքով զոհվել են հայ զինծառայողներ, նյութական վնաս է հասցվել Երասխ գյուղին։

Քաղաքացիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Արմեն Սարգսյանը ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, որից, ըստ իր պնդման, հրաժարվել է 2011 թվականին[20][21]։ Սակայն, ըստ «Հետք» առցանց լրատվամիջոցի հրապարակման, Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է հանդիսացել առնվազն մինչև 2014 թվականը[21]։

Ըստ «Հետք» առցանց լրատվամիջոցի հետաքննության՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է Սենթ Քիթս և Նևիս պետության քաղաքացի և այդ կարգավիճակում է գտնվել առնվազն 2013 թվականից։ Ըստ հրապարակման՝ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել 2018 թվականի մարտից և հետևաբար նրա՝ Հայաստանի նախագահ դառնալը հայաստանյան օրենսդրությամբ հակաօրինական է[22][23][24][25]։

Բիզնես գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մամուլի բազմաթիվ հրապարակումների ու հետաքննությունների, ինչպես նաև միջազգային լրագրողական հետաքննական «Investigative Dashboard» կազմակերպության բացահայտումների՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է խոշոր բիզնեսմեն[2][26][27]։ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ ինքը ոչ մի բիզնես չունի[2]։

Հետք լրատվամիջոցի հետաքննության տեղեկություններով Հայաստանը Մեծ Բրիտանիայում ներկայացնող դեսպան Արեմն Սարգսյանը տարիներ շարունակ իր պաշտոնն օգտագործել է իր և իր ընտանիքի բիզնեսները զարգացնելու համար[2]։

Նրա ղեկավարած շուրջ 15 ընկերություններ միավորող «Knightsbridge» («Նայթսբրիջ») ընկերությունների խումբը գործունեություն է իրականացնում անշարժ գույքի, էներգետիկայի, հեռուստակոմունիկացիոն, տեխնոլոգիաների, մուլտիմեդիայի, գյուղատնտեսական ոլորտներում՝ ընդգրկելով տարբեր երկրներ, այդ թվում՝ Չեխիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա[26][27]։ համագործակցում է մի շարք խոշոր ընկերությունների հետ, որոնցից են «HSBC» («Էյչ-Էս-Բի-Սի»), Գոլդման Սաքս, «Merrill Lynch» («Մերիլ Լինչ»), Credit Suisse («Կրեդիտ Սուիս») կազմակերպությունները[27]։ «Knightsbridge»-ի գլխավոր ընկերությունը «Knightsbridge Investment Fund»-ն է։ «Knightsbridge» ընկերույթունների խումբը գրասենյակներ ունի Լոնդոնում, Վիեննայում, Փարիզում, Վարշավայում, Բուդապեշտում, Մոսկվայում, Ալմաթիում[26][27]։

2012 թվականին «Knightsbridge» ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանի և Ռուսաստանի Լենինգրադի մարզի ղեկավար Վալերի Սերդյուկովի միջև ստորագրվեց Նովոլադոժսկու ջրագծի կառուցման վերաբերյալ հուշագիր, որի ընդhանուր արժեքն էր 40 մլրդ ռուբլի, որից 30 մլրդ ռուբլին պետք է ներդներ Արմեն Սարգսյանի ղեկավարած ընկերությունը[26][27]։

2013 թվականի հունվարին «Knightsbridge»-ի ղեկավար Արմեն Սարգսյանն ու Ռուսաստանի Արխանգելսկի մարզի ղեկավար Իգոր Օրլովը հուշագիր ստորագրեցին էներգետիկայի, տրանսպորտի և տուրիզմի ոլորտներում համագործակցության մասին, այդ թվում՝ Արխանգելսկի օդանավակայանի ու ենթակառուցվածքներին ուղղված ներդրումներ և այլն։ Այդ համաձայնագրով «Knightsbridge Natural Resources Group» ընկերությունը պետք է ներդներ 3.6 մլրդ ռուբլի, իսկ մարզային իշխանությունները՝ 396 մլն ռուբլի[26][27]։

Ռուսական մամուլի հրապարակման համաձայն «Knightsbridge» խմբի ընկերույթուններից «Knightsbridge Cybersystems»-ը, Ռուսական շուկայում զբաղվում է համակարգչային անվտանգության խնդիրներով, իսկ տնօրենը հանդիսանում է Ա. Սարգսյանի ավագ որդին՝ Վարդան Սարգսյանը[26]։

«Knightsbridge»-ը որոշակի մասնաբաժին ունի Խանտի-Մանսիում գտնվող Արևմտյան Չումպասի նավթային հանքում, որն օրական տալիս է 400 բարել նավթ (10-15 մլն եկամուտ)[26][27]։ Այն նաև հսկայական ներդրումներ է կատարել Թուրքմենստանում արտաքին աշխարհից փակ լայնաշերտ ինտերնետի ստեղծման գործում[26]։ Ռուսական լրատվամիջոցի հրապարակման համաձայն նավթային համաձայնագրի կնքման գործում մասնակցություն է ունեցել նաև «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի «Согласие» («Համաձայնություն») փակ բաժնետիրական ընկերությունը։

«Knightsbridge»-ը Ռուսաստանում ունի ներկայություն նաև սննդի ոլորտում՝ համագործակցելով իտալական «Կրեմոնինի» ընկերության հետ։ Այս համագործակցության շրջանակներում ստեղծված «Иналка ДжиБиЭс» («Ինալկա ՋիԲիԷս») ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ, Մերձմոսկովյան շրջանի Օդինցովո քաղաքում համբուրգերների արտադրությամբ, Օրենբուրգի շրջանում՝ սպանդանոցի ստեղծմամբ և այլն։ Մոտավոր ներդրումը կազմում է շուրջ 100 մլն եվրո։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է «Highbury Grօup»-ի ղեկավարը։ Ընկերությունների խումբը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորում[26]։

«Highbury Group»-ի «Լենինգրադ» դուստր կորպորացիան, որն իր հերթին հանդիսանում է «Էներգոպրոեկտ» ընկերության բաժնետեր։ Այն համարվում է Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևմտյան տարածաշրջանի խոշորագույն կազմակերպությունը, որը զբաղվում է էլեկտրաէներգետիկ ոլորտի նախագծային և ինժեներինգային աշխատանքներով[26][27]։ «Էներգոպրոեկտ» ընկերությունը ստեղծվել է տարածաշրջանում ԽՍՀՄ երկու խոշոր նախագծային ընկերությունների միավորմամբ։ Ընկերության հիմնական պատվիրատուներն են Ռուսաստանում էներգետիկ մենաշնորհային դիրք ունեցող «Федеральная сетевая компания»-ն («Դաշնային ցանցային ընկերություն») և Ռուսաստանում գործող «Межрегиональная распределительная сетевая компания»-ը («Միջտարածաշրջանային բաշխիչ ցանցեր ընկերություն»)[26]։

  • «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշան(Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլա), 2018
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017 թ.[28]
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան (պարգևատրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի կողմից), 2008 թ.
  • Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճան (Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից), 1997 թ.
  • Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

Ունի երեք թոռնիկ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գործարար է. բիզնեսներ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՊՀ երկրներում և օֆշորային գոտիներում», hetq.am, [(https://web.archive.org/web/20180412070710/http://hetq.am/arm/news/87243/hayastani-nakhagah-armen-sargsyany-gortsarar-e-biznesner-evropayum-rusastanum-amn-um-chinastanum-hndkastanum-aph-erkrnerum-ev-ofshorayin-gotinerum.html/ արխիվ)]
  3. «Սերժ Սարգսյանը կառաջարկի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  4. «Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  5. 5,0 5,1 «Արմեն Սարգսյան. «Ֆայնեշըլ Թայմզ»-ին հայտարարություն չեմ տվել, որ…». Երկիր Մեդիա. 09.02.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին. «2000-ին, երբ ես հրամանով ազատվեցի ՀՀ դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության՝ Բրիտանիայում, և ստացել եմ 2002-ին։»
  6. «Հայաստանի Սահմանադրություն. Հոդված 14». 13.07.1995. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի։»
  7. Միացյալ Թագավորության նոր քաղաքացիների երդման արարողությունը
  8. Ա. Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  9. Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը (09.11.2020)
  11. «Ինչո՞ւ ես ասում՝ մենք նավթամուղ խփող չենք, բա ե՞րբ պետք է խփեինք. Բագրատյանն Արմեն Սարգսյանին դավաճան է համարում» հոդված news.am լրատվական կայքին, (արխիվացված 05․11․2021թ․
  12. «Զանգելանի ոսկու հանքի «առեղծվածն» ու Արմեն Սարգսյանի հոգատարությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հանդեպ» հոդված hayeli.am լրատվական կայքին, (արխիվացված 05․11․2021թ․
  13. «1-2 կրակոց եւ Բաքու-Ջեյհան նավթամուղը չէր լինի» հոդված mediamax.am լրատվական կայքին, (արխիվացված 05․11․2021թ․
  14. «Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ. Գեղարքունիքի մարզպետ». CIVILNET. 2021 թ․ մայիսի 14. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան / Իրադարձություն». 2021 թ․ հունիսի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. Թշնամին երեկ կրկին 1,5 կմ առաջ է եկել. ավելի լավ չէ՞ կռվենք. Խոզնավարի գյուղապետ
  17. Atoyan, Edita. «Կրակոցներ են հնչել նաև Սյունիքում. Վիրավորներ կան. Hraparak.am». irakanum.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  18. «Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՊՆ». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  19. ««Ադրբեջանցիները մոտեցել են մեր գյուղի հովվին ու հրահանգել հեռանա տարածքից». Կութի բնակիչ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  20. «Արմեն Սարգսյան. «Ֆայնեշըլ Թայմզ»-ին հայտարարություն չեմ տվել, որ…». Երկիր Մեդիա. 09.02.2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին. «2000-ին, երբ ես հրամանով ազատվեցի ՀՀ դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության՝ Բրիտանիայում, և ստացել եմ 2002-ին։ Քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին։ Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ, և ինչ-որ տեղեր գրված է, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ։ 2011-ին հրաժարական տալուց հետո «Ֆայնեշըլ Թայմզ»-ին հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան և ոչ թե՝ Բրիտանիայի քաղաքացի։»
  21. 21,0 21,1 «Բրիտանական ընկերության փաստաթղթերի համաձայն՝ Արմեն Սարգսյանը չի կարող դառնալ Հայաստանի նախագահ» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 25․01․2022թ․)։
  22. «Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 25․01․2022թ․)։
  23. «Փաշինյանը հանցակից է նախագահի քաղաքացիության հետ կապված խնդիրներին» հոդված news.am կայքում, (արխիվացված 25․01․2022թ․)։
  24. «Արմեն Սարգսյանը ստիպված է հրաժարական տվել․ նա Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել» հոդված tert.am կայքում, (արխիվացված 25․01․2022թ․)։
  25. «Hetq.am պարբերականի տեղեկությունը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից» հոդված news.am կայքում:
  26. 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 26,10 Российский бизнес армянского экс-премьера Армена Саркисяна. (արխիվ)(ռուս.)
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 27,7 Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար: (արխիվ)
  28. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Սարգսյան

1992 - 1993
Հաջորդող
Նախորդող
Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Սարգսյան

18 հունվարի 1995 - 1996
Հաջորդող
Նախորդող
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Սարգսյան

31 հունվարի 1995 - 1996
Հաջորդող
Նախորդող
Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար
Արմեն Սարգսյան

31 հունվարի 1995 - 8 հունվարի 1996
Հաջորդող
Նախորդող
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Սարգսյան

15 մարտի 1995 - 1996
Հաջորդող
Նախորդող
Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Սարգսյան

20 մարտի 1995 - 1996
Հաջորդող
Նախորդող
Հրանտ Բագրատյան
Հայաստանի վարչապետ
Արմեն Սարգսյան

1996—1997
Հաջորդող
Ռոբերտ Քոչարյան
Նախորդող
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Սարգսյան

1998 - 2000
Հաջորդող
Նունե Սարգսյան
Նախորդող
Կարինե Ղազինյան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Սարգսյան

2013 թ. սեպտեմբերի 27-ից
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է