Աղասի Սարգսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աղասի Սարգսյան
Աղասի Սարգսյան
Ծնվել էհունվարի 15, 1905(1905-01-15) կամ հունվարի 15 (28), 1905
ԾննդավայրԵղեգնաձոր, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է1982
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Աղասի Սողոմոնի Սարգսյան (1905, հունվարի 15, գյուղ Քեշիշքենդում (այժմ՝ Եղեգնաձոր)), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1960)։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։

Կրթությունը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նովոչերկասկի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստիտուտը (1930) և ՀամԿ(բ) կ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (19541923-1925 թվականներին եղել է հողաչափ Հայաստանի տարբեր շրջաններում։ 1930 թվականից աշխատել է Այղր լճի ոռոգման համակարգում, ԽՍՀՄ հողժողկոմատի Գլխջուր տնտեսության «Կիրով» ոռոգման վարչությունում։ 1937 թվականից՝ ՀԿ(բ) կ Կենտկոմի բաժնի վարիչ։ 1931-1941 թվականներին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1938 թվականին ընտրվել է ՀԿ(բ) կ ԿԿ երրորդ, 1940 թվականին՝ երկրորդ քարտուղար։ 1943-1947 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն էր[1]։ 1947 թվականից՝ ՌԽՖՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1952 թվականից՝ ՌԽՖՍՀ Մինիստրների խորհրդին կից ջրային տնտեսության գլխավոր վարչության պետի տեղակալ։ 1965 թվականից միութենական կարգի անհատական թոշակառու է եղել։ Եղել է ՀԿ(բ) կ Կենտկոմի անդամ (1938-1950), ՀամԿ(բ) կ 18-րդ կոնֆերանսի և 18-րդ համագումարի պատգամավոր, ԽՍՀՄ 2-րդ, ՀԽՍՀ 1-3-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ (1942 թվականին ընորվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 219 CC-BY-SA-icon-80x15.png