Ալեքսանդր Մյասնիկյան
Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1921-1922 | |||
Հաջորդող | Սարգիս Լուկաշին | ||
Կուսակցություն՝ | Կոմունիստ | ||
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան | ||
Գործունեություն՝ | հեղափոխական | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | փետրվարի 9, 1886 | ||
Ծննդավայր | Նոր Նախիջևան ![]() | ||
Վախճանի օր | Մարտի 22, 1925 | ||
Վախճանի վայր | Թբիլիսիի մոտ, ![]() | ||
Գերեզման | Բաքու | ||
Թաղված | Բաքու | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյան, կեղծանուն՝ Մարտունի (փետրվարի 9, 1886, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1925, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, հասարակական գործիչ, 1921-1922 թվականներին Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում՝ հայ վաճառականի ընտանիքում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում[1]։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։
Ընտրվել էր Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։
Մյասնիկյանը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (համապատասխանում է ժամանակակից վարչապետին) և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։
Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։
1910-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը լույս էր ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984-86)։
1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։
Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից[2]։ Կա տեսակետ, որ ավիավթարը կազմակերպված է եղել Բերիայի կողմից[փա՞ստ]։
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյասնիկյանի անունով են կոչվել՝

Բելառուս, 1932 թվականին Մինսկի վագոնանորոգման գործարանը, որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, նաև հրապարակ և փողոց։
Հայաստան, Մարտունի քաղաքը Գեղարքունիքի մարզում, Մարտունի գյուղը Ճամբարակի տարածաշրջանում, Մյասնիկյան գյուղը Արմավիրի մարզում
ԼՂՀ, Մարտունի քաղաք
Վրաստան, Մյասնիկյանի գյուղը Ախալքալաքի մունիցիպալիտետում
Ադրբեջան, Մյասնիկովաբադ գյուղը Նախիջևանում, Մարտունի գյուղը Շամքորի շրջանում, Մարտունաշեն գյուղը Խանլարի շրջանում
Ռուսաստան, Մյասնիկովի շրջան, Ռոստովի մարզ
Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է նրա հուշարձանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Junkers F. 13 ինքնաթիռի վթարը Թբիլիսիի մոտ
- Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան (Երևան)
- Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրի (Երևան)
- Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արամայիս Մնացականյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1955։
- Ս. Դ. Ավագյան, Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակախոս, Երևան, 1964։
- Հայ ժողովրդի պատմություն /ՀՍՍՀ ԳԱ հրատ./, հատ. VII, Երևան, 1967։
- Ա. Կ. Ոսկերչյան, Ալեքսանդր Մյասնիկյանը և գրական հարցերը, Երևան, 1974։
- Գևորգ Ղարիբջանյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1976։
- Վլադիմիր Ղազախեցյան, Հայաստանը 1920-1940 թվականներին, Երևան, 2006։
- Մհեր Կարապետյան, Էդիկ Գևորգյան, Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին, Երևան, 2007։
- Հայոց պատմություն /ՀՀ ԳԱԱ հրատ./, հատ. IV, գիրք I, Երևան, 2010։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ալեքսանդր Մյասնիկյանի 100-ամյակին»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է 2015-01-10
- ↑ Մյասնիկյան Ալեքսանդր, հայկական հանրագիտարան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս առաջին
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս երկրորդ
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս երրորդ
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս չորրորդ
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ | ||
---|---|---|
ՆԱԽՈՐԴՈՂ | Ալեքսանդր Մյասնիկայն | ՀԱՋՈՐԴՈՂ |
Սիմոն Վրացյան | 1920, նոյեմբերի 29 -1922, մայիսի 21 | Սարգիս Լուկաշին |
|
|
- Բաքվում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 22 մահեր
- 1925 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Հայաստանի վարչապետներ
- Հայաստանի պաշտպանության նախարարներ
- Հայ հեղափոխականներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Ավիավթարից զոհվածներ
- Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ աթեիստներ
- Լազարյան ճեմարանի սաներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուս հեղափոխականներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ իրավաբաններ
- ԽՄԿԿ անդամներ