Սեյրան Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյրան Մուշեղի Օհանյան
հայ․՝ Սեյրան Մուշեղի Օհանյան
Seyran Ohanyan at the Pentagon 2012 crop.jpg
Արցախյան ազատամարտի հերոս
հուլիսի 1, 1962 (55 տարեկան)
Ծննդավայր Շուշի
Քաղաքացիություն {{{2}}} Հայաստան
Զորատեսակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակ և Հայաստանի ցամաքային զորքեր
Կոչում Գեներալ-գնդապետ
Պաշտոն ՀՀ պաշտպանության նախարար
Մարտեր/պատերազմներ Արցախյան ազատամարտ
Պարգևներ Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշան, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան, Տիգրան Մեծ շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան
Seyran Ohanyan Վիքիպահեստում

Սեյրան Մուշեղի Օհանյան (հուլիսի 1, 1962({{padleft:1962|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:1|2|0}}), Շուշի), ԽՍՀՄ, ԼՂՀ և ՀՀ ռազմական գործիչ, ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՀՀ պաշտպանության նախարար (2008 - 2016)[1], Արցախի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թ.-ի հուլիսի 1-ին Շուշի քաղաքում[1]։

1979 թ.-ին ավարտել է ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Այնուհետև սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրան Օհանյանը ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր[1]։

ԽՍՀՄ զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։
  • 1983 թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։
  • 1988 թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։
  • 1989 թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի,
  • 1990 թ. սեպտեմբերին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թ. ապրիլին՝ մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։
  • 1992 թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։
  • 1994 թ. սեպտեմբերից մինչև 1998 թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։

ԼՂՀ ՊԲ-ում ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
  • 1999 թ օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։
  • 2000 թ. հունվարին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։

ՀՀ ՊՆ-ում ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնչությունը ներքաղաքական գործընթացներին[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ.-ի մարտի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքեր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրան Օհանյանն արժանացել է ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ երկրների պարգևների[8][9]։

Հայաստան

Արցախ

  • ԱրցախԱրցախի հերոս (Սեպտեմբեր 1999)
  • ԱրցախՄարտական խաչ, 1-ին աստիճան
  • Արցախ«Հանուն Շուշիի ազատագրման» մեդալ

Խորհրդային Միություն

  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն«Հանուն գերազանց զինվորական ծառայության » մեդալ
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն«Անբասիր ծառայության համար», 3-րդ աստիճանի մեդալ
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն«70 տարի ԽՍՀՄ զինված ուժեր» հոբելյանական մեդալ

Այլ երկրներ

  • ՌուսաստանԺուկովի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ՀՀ ՊՆ կայք. Պաշտպանության նախարարի կենսագրոթյուն:
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ՀՀ_ՊՆ_կայք%_Պաշտպանության_նախարարի_կենսագրություն: անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Օհանյանի մասին
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին
  5. Ս. Օհանյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին
  6. Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին
  7. Ս. ՕՀԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. «Սեյրան Օհանյան ՀՀ պաշտպանության նախարար»: Վերցված՝ 10 Հունվար 2010:
  9. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 698։
  10. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]