Պետրոս Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Արշալուսի Ղևոնդյան
Պետրոս Ղևոնդյան.jpg
1964, հունվարի 30 - 1994, փետրվարի 14
ԾննդավայրՊռոշյան, Հայաստանի ԽՍՀ
Մահվան վայրՔարվաճառ, Արցախ ԼՂՀ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿոչումԱրցախի հերոս
ԶորամասՊԲ Շուշիի առանձնակի գումարտակ
Պաշտոնփոխհրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրիության մեդալ

Պետրոս Արշալուսի Ղևոնդյան (Պետո) ( հունվարի 30, 1964[1], Պռոշյան, Կոտայքի մարզ, Հայաստան - փետրվարի 14, 1994[1], Քարվաճառ, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախի հերոս[1], ԼՂՀ ՊԲ մայոր (1996, հետմահու), ՀՅԴ կուսակցության անդամ (1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. studio 5165m։ «Anunner.com - ՊԵՏՐՈՍ ՂԵՎՈՆԴՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ»։ www.anunner.com։ Վերցված է 2017 թ․ հունվարի 30 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]