Պարգև Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարգև Մարտիրոսյան
Pargev Martirosyan 2.JPG
Ծնվել է 1954
Ծննդավայր Սումգայիթ
Ազգություն հայ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի հերոս և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (1954, Սումգայիթ), Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հրամանատար։[1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966 թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թ. ավարտել է Երևանի թիվ 122 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (այժմ՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան), որն ավարտել է 1976 թ.[2]։

Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980 թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983 թ. ձեռնադրվել է սարկավագ։ 1985 թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987 թ. նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թ. ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թ.՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թ. նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թ. մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ 1999 թ. մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արցախի հերոս» «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնումով[2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալ[3], 2011, ՀՀ
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, ԼՂՀ
  • «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, ԼՂՀ
  • ՀՀ Վարչապետի հուշամեդալ
  • «Երախտագիտություն» մեդալ, ՀՀ ՊՆ
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ, ՀՀ ՊՆ
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ, ՀՀ ՊՆ
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ, ՀՀ ՊՆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]