Լեոնիդ Ազգալդյան
Լեոնիդ Ազգալդյան | |
---|---|
![]() Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ Արցախփոստի կողմից թողարկված նամականիշ | |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1942 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 21, 1992[1] (49 տարեկան) |
Մահվան վայր | Տոնաշեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս և զինվոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Անկախության բանակ |
Կայք | azgaldyan.am |
![]() |
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան (նոյեմբերի 22, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 1992[1], Տոնաշեն), հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս[3]։
Կենսագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, ակտիվորեն մասնակցել է հայ ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը։ Նա կազմակերպել և ղեկավարել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը, անձամբ մասնակցել բազմաթիվ ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նռնաձորի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։
Ազատագրական բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։
1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ դարձավ[4]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով[5]։
2002 թվականի դեկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում կանգնեցվել է Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշարձան[6]։
2019 թվականի ապրիլին կազմակերպվել էր ստորագրահավաք Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու նպատակով[7]։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախյան ազատամարտի ընթացքում իրականացրած ռազմական գործունեության համար Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին Երևանում
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.panarmenian.net/eng/news/133652/
- ↑ http://www.panarmenian.net/eng/date/20091121/news/page/2/
- ↑ 3,0 3,1 «Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս կոչմանը»։ Պանորամա։ 2019 թ օգոստոստի 31։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին։ Վերցված է 2019 թ օգոստոստի 31
- ↑ Կենսագրություն
- ↑ «AN ESSAY ON THE PSYCHOLOGY OF THE ARMENIAN FIGHTERS OF ARTSAKH WAR (1988 – 1994)»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1
- ↑ DVahagn։ «ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ – idiscoverarmenia»։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-13-ին։ Վերցված է 2020-07-12
- ↑ «Լեոնիդ Ազգալդյանին շնորհել ազգային հերոսի կոչում. ստորագրահավաք»։ araratnews.am։ 12/04/2019։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին։ Վերցված է 12/04/2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեոնիդ Ազգալդյան - Երկրապահ
- Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կայք
- Լեոնիդ Ազգալդյան. «Սա՛ Հայաստան է և վերջ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել»
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեոնիդ Ազգալդյան կատեգորիայում։ |