Ալբերտ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 2001(2001-09-15)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել էհոկտեմբեր 2020 (19 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայ-Ռուսական համալսարան և Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց
Մասնագիտությունզինվոր և կրտսեր սերժանտ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Ալբերտ Արտակի Հովհաննիսյան (սեպտեմբերի 15, 2001(2001-09-15), Երևան, Հայաստան - հոկտեմբեր 2020), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ, Հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով։ Պատերազմից նրա նկարը շատերի համար հայտնի է դարձել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։

Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է Հայ-ադրբեջանական պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին[1][2]։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[3]։

Որդու մահից հետո հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր անձնական մեքենան նվիրել է Հայոց բանակին[4]։

Գրառումներ Ալբերտ Հովհաննիսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ։ Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում։ Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով։ Aquote2.png
Aquote1.png Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ։ Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը։ Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց ... այլ բան էր կանխորոշված։ Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր։ Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ։ Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ… Փա՛ռք մեր հերոսներին[5]։
- Արտակ Հովհաննիսյան, Ալբերտ Հովհաննիսյանի հայրը
Aquote2.png
Aquote1.png Ալբերտ Հովհաննիսյանն իր կյանքը զոհեց՝ պաշտպանելով ազատ Արցախը։ Նա իսկական հերոս է ու մեր սրտերում կմնա ընդմիշտ։ Թող նրա ու մյուս ընկած զինվորների զոհվելը հանգեցնի Արցախի ու Հայաստանի հաղթանակին»[6]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]