Յուրա Ալավերդյան
| Յուրա Ալավերդյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 27, 2000 (25 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ռազմական գործիչ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Յուրա Հայկարամի Ալավերդյան (դեկտեմբերի 27, 2000, Երևան, Հայաստան), հայ զինվորական, Արցախի պաշտպանության բանակի ավագ սերժանտ, հրետանային մարտկոցի «Ֆագոտ» համակարգի հաշվարկի հրամանատար, 44-օրյա պատերազմի մասնակից։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 27-ին, Երևանում՝ Հայկարամի և Աննայի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցը[1], որը 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստացել է ոսկե մեդալ՝ «Արցախի հերոս» ուսանելու համար[1]։ Սովորել է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում[1][2]։
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սան է, հանդես է եկել «Ալաշկերտի» 2000 թվականների մանկապատանեկան թիմի կազմում[3]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Յուրա Ալավերդյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով[4]։ Յուրա Ալավերդյանը 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախանբեյլիի և Ֆիզուլիի հատվածում խոցել է 12 տանկ , 2 «ֆագոտ» հաշվարկ, ավտոմեքենաներ, 3 զրահատեխնիկա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Ոսկե մեդալներով կպարգեւատրվեն 5 հերոսների դպրոցները. հայտնի են կրթական հաստատությունների անունները». Հայկական Ժամանակ օրաթերթ. Վերցված է 06/10/2020-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Արցախի հերոս Յուրա Ալավերդյանը Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սաներից է». iravaban.net. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Արցախի հերոս Յուրա Ալավերդյանը "Ալաշկերտ" ֆուտբոլային ակումբի սան է». hraparak.am. 6 հոկտեմբերի, 2020.
- ↑ «Եվս 5 հոգի ստացել է Արցախի հերոսի կոչում».