Սամվել Կարապետյան (հրամանատար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Կարապետյան
հայ․՝ Սամվել Ջամիլի Կարապետյան
Samvelkarapetyan2.jpg
Ծնվել էսեպտեմբերի 11, 1962(1962-09-11) (57 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունզինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի հերոս «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան և Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան

Սամվել Ջամիլի Կարապետյան (հայտնի է նաև որպես գեներալ Օգանովսկի, սեպտեմբերի 11, 1962(1962-09-11), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, ազատամարտիկ, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գեներալ-մայոր, Արցախի հերոս:

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ԶՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1983 թվականներին Սամվել Կարապետյանը ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում:

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից Սամվել Կարապետյանը մասնակցել է Արցախյան շարժմանն ու Արցախյան պատերազմին: 1988-1994 թվականներին նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա։ Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1992 թվականից եղել է Պաշտպանության բանակի Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարը[1]: 1993 թվականի մարտին Քարվաճառի ռազմագործողության ընթացքում առաջապահ ստորաբաժանումների բախման ժամանակ վիրավորվել է: Երկրորդ անգամ ծանր վիրավորվել է Հորադիզի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ՝ փրկվելով միայն մեկը մյուսի հետևից մի քանի վիրահատությունների արդյունքում: երեք օրում մի քանի վիրահատության ենթարկվելով[2]:

ՀՀ ԶՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-2000 թվականներին եղել է Պաշտպանության բանակի Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար: 2000 թվականին նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: 2019 թվականի ապրիլին ազատվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավորում է Արցախի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան և Ազատամարտիկների միություն հասարակական կազմակերպությունը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]