Ստեփանակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ստեփանակերտ
Զինանշան
Coat of Arms of Stepanakert.gif

Stepanakert collection.jpg
Կոորդինատներ: 39°48′55″ հս․ լ. 46°45′7″ ավ. ե. / 39.81528° հս․. լ. 46.75194° ավ. ե. / 39.81528; 46.75194
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյան
Այլ անվանումներ Վարարակն (մինչև 1847)
Խանքենդի (1847-1874)
Տվյալ կարգավիճակում 1923 թվականից
ԲԾՄ 813±1 մետր
Բնակչություն 54․500[1] մարդ (2013)
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 47
Պաշտոնական կայք stepanakert.am
##Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության [Ն 1] մայրաքաղաքը։

Բնակչությունը 54,5 հազար (2013) մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։

Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թ.), երկրորդը՝ Ն. Սլոբոտյանիկը (1938 թ.), երրորդը՝ Բ. Դադաշյանը (1968 թ.)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշոր քաղաքն է և մայրաքաղաքը։ Ունի 54,5 հազար բնակիչ (2013 թ.)[2]։ Որպես քաղաքատիպ բնակավայր հայտնի է 1847 թվականից։ Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն անվամբ, որն ունի ավելի քան երկուհազարամյա պատմություն։ Հենց այս գյուղում 1840-ական թվականներին ստեղծվել է ռուսական բանակի զորակայան՝ ռազմական, վարչական, բնակելի շինություններով, որոնք էլ հիմք են հանդիսացել այժմյան քաղաքի ձևավորման համար։ Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց և երկրամասը ինքնավար մարզ հռչակվելուց հետո, 1923 թվականին 26 կոմիսարների առաջնորդ, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիշատակը հավերժացնելու համար այս բնակավայրը վերանվում է Ստեփանակերտ։ Այսինքն Ստեփանակերտը պաշտոնական ձևով քաղաքի կարգավիճակ ունի 1923 թվականից։ Մինչև 1978 թ. Ստեփանակերտը մարզային վարչական կենտրոն լինելուց բացի, նաև համանուն շրջանի կենտրոն էր։ 1978 թ. հետո Ստեփանակերտի շրջանը վերանվանվում է Ասկերանի շրջան, իսկ շրջանի կենտրոնը դառնում է Ասկերան ավանը (այժմ քաղաք)։ Ստեփանակերտը այժմ ունի 25,6 կմք տարածք, գտնվում է Արցախի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային մասի ոչ մեծ հարթության վրա, Կարկառ գետի ձախափնյա գեղատեսիլ վայրում։ Շրջապատված է անտառներով, այգիներով, ունի մեղմ կլիմայական պայմաններ. հունվարի միջին ջեր մաստիճանը -0,2 0C, իսկ հուլիսինը՝ +22,40C, օգոստոսինը՝ +22,20C։ Մթնոլորտային տեղումները տարեկան միջին հաշվով, կազմում են 535 մմ։

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նստավայրն է, այնտեղ են գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, կառավարությունը, բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները (բացառությամբ՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի), հասարակական, քաղաքական կազմակերպությունները, բազմազան միություններ, հիմնադրամներ, դատաիրավական մարմիններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գրասենյակներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակութային կարևոր կենտրոնն է։ 1920-ական թվականներին այստեղ բացվել է գյուղատնտեսական տեխնիկում, իսկ 1940-ական թվականներին՝ երկամյա ուսուցչական ինստիտուտ, որը կարճ ժամանակից հետո փակվել է։ 1970-ական թվականներին բացվել էր մանկավարժական ինստիտուտ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական բաժանմունքներով։ Այստեղ մինչև 1993 թ. գործում էին Կիրովականի մանկավարժական և Երևանի ճարտարագիտական համալսարանների մասնաճյուղերը, որոնց հիման վրա կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական համալսարանը (այժմ՝ Արցախի Պետական Համալսարանը

2015 թվականի դրությամբ՝ մայրաքաղաքում գործում է 2 պետական և 3 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն։ Պետական բուհերն են.

  • Արցախի պետական համալսարան.
  • «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղ։

Ոչ պետական բուհերն են.

  • «Գրիգոր Նարեկացի» համալսարան.
  • «Մեսրոպ Մաշտոց» համալսարան.
  • «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ։

Կա նաև 4 ուսումնարան.

  • «Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ.
  • Ստեփանակերտի պարարվեստի քոլեջ.
  • Ստեփանակերտի՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ.
  • Ստեփանակերտի արհեստագործական քոլեջ։[3]

Ստեփանակերտում գործում է 12 հանրակրթական դպրոց՝ 6747 աշակերտով, ինչպես նաև Ստեփանակերտի «Կոմիտասի անվան երաժշտական դպրոց» և «Գյուրջյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ները։ Համայնքն ունի 5 հիմնական մանկապարտեզ՝ 3 պետական, 1 Հայ ավետարանչական ընկերության և 1 «Սոսե» Հայ օգնության միության։ Բացի դրանցից, գործում են մասնավոր մի շարք մանկապարտեզներ։ Ընդհանուր առմամբ, 1313 երեխա է հաճախում Ստեփանակերտի մանկապարտեզներ։[3]

1924 թ. բացվել է ներկայիս Ստեփանակերտի հանրապետական գրադարանը։ Բացի դրանից, մասսայական մի շարք գրադարաններ են գործում նաև քաղաքի տարբեր մասերում։

Մայրաքաղաքի մշակութային օջախների շարքում իր կարևոր դերն ունի պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են Արցախ-Ղարաբաղ աշխարհի հնագույն հայկական տնտեսական, մշակութային կյանքին, պատմությանը վերաբերող, մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ցուցանմուշներ։

Առողջապահական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանակերտում գործում են առողջապահական մի շարք հաստատություններ, որոնք սպասարկում են թե՛ մայրաքաղաքի և թե՛ ողջ հանրապետության բնակչությանը։ Հաստատությունների ցանկը հետևյալն է՝

  • «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ
  • «Արևիկ» ՓԲԸ (մանկական հիվանդանոց)
  • «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ
  • «Արմինե Փակումյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ
  • «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ
  • «Հակապալարախտային դիսպանսեր» ՓԲԸ
  • «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ
  • «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ
  • «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ
  • «Ստոմատոլոգիա» ՓԲԸ
  • «Կանխարգելիչ ախտահանման բաժանմունք» ՓԲԸ
  • «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ
  • «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ
  • «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՓԲԸ
  • «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ։

Քաղաքի տարածքում գործում են ատամնաբուժական մի շարք մասնավոր փոքր կենտրոններ և կլինիկաներ ևս։[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանակերտը Արցախի արդյունաբերական խոշոր կենտրոնն է։

2008 թ. տվյալներով մայրաքաղաքում գործում են արդյունաբերական 148, շինարարական՝ 126, ծառայություններ մատուցող՝ 324, առևտուր իրականացնող՝ 882 տնտեսավարող սուբյեկտներ։ Այդ տարվա տվյալներով Ստեփանակերտին բաժին է ընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերական արտադրանքի ավելի քան 49,9, շինարարական աշխա տանքների 43,4, առևտրի շուրջ 57, ծառայությունների ավելի քան 72, գյուղատնտեսական արտադրանքի 1,9 %-ը։[2] Արդյունաբերական խոշոր ճյուղերից, երկար ժամանակ համախառն արտադրանքով, առաջատարը թեթև արդյունաբերությունն էր։ Այս ճյուղի խոշոր ձեռնարկությունը Մետաքսի կոմբինատն էր (Ղարմետաքսկոմբինատ), որն իր մասնաճյուղերն ուներ Քարինտակ, Խնձրիստան գյուղերում և Մարտակերտ քաղաքում։ Գործում էր մարզի կոլտնտեսություններում արտադրվող բոժոժի ու այլ շրջան ներից ստացվող հումքի բազայի վրա։ Բնական մետաքսաթելի ու գործվածքի արտադրությամբ ԽՍՀՄ-ում խոշորագույններից մեկն էր։ Մինչև 1990 թ. այս կոմբինատը տարեկան թողարկում էր ավելի քան 15 մլն. գծամետր մետաքսի գործվածք։ Այժմ այն չի գործում։ Ստեփանակերտի թեթև արդյունաբերության մյուս խոշոր ձեռնար կությունը կոշիկի ֆաբրիկան է, որը տարեկան կարող է թողարկել 4,5-5 մլն. զույգ կաշվե կոշիկ։ Նշանավոր են նաև գորգագործական կոմբինատն ու կարի ֆաբրիկան։ Մյուս ճյուղերի ձեռնարկություններից հիշարժան են էլեկտրատեխնիկական, կոնդենսատորների գործարաններն ու շինանյութերի կոմբինատը, ինչպես նաև կահույքի ֆաբրիկան, կաթնամթերքների, մսի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, խմիչքների արտադրության ձեռնարկությունները։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային կյանքում անգնահատելի դեր է խաղում Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը (հիմնադրվել է 1932 թ.)։ Ավելորդ չէ նշել, որ ադրբեջանական տիրապետության տարիներին հայկական մարզի միակ պետական դրամատիկական թատրոնի խաղացանկից գրեթե լրիվ հանվել էին հայ ժողովրդի պատմությանը, կյանքի վերաբերող գործերի բեմադրությունները։ Նույնիսկ թատրոնի ցուցանակից հանվել էր հայկական բառը։ Այժմ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը նոր վերելք է ապրում, ամուր կապեր է ստեղծել Երևանի թատերական օջախների հետ։ Քաղաքի ու ամբողջ երկրամասի կյանքում 1959 թվականից յուրահատուկ դեր է խաղում հայկական երգի ու պարի պետական համույթը, որը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում նաև Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում։ Այժմ Ստեփանակերտի ռադիոհանգույցը և հեռուստատեսությունը ամեն օր հայերեն լեզվով հաղորդումներ է տալիս քաղաքի ու հանրապետության բնակչության համար։ 1960-ական թվականներից այստեղ ըն դունվել են նաև հեռուստահաղորդումներ, բայց, ցավոք, մինչև 1988 թվականը՝ միայն ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով։ Ոչ միայն ԼՂԻՄ հայկական բոլոր բնակավայրերը, այլև մարզային կենտրոն Ստեփանակերտը հնարավորություն չունեին դիտելու և լսելու հայկական հեռուստատեսության հաղորդումները։ Արցախյան շարժման հետ կապված, մարզի հայության միահամուռ պահանջով, 1988 թ. մայիսի սկզբից Ստեփանակերտը ոչ միայն ընդունում է հայկական հեռուստահաղորդումները, այլև հայ մասնագետների աջակցությամբ այստեղ կազմակերպվեցին տեղական հեռուստահաղորդումներ։ Այժմ Ստեփանակերտում գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստահաղորդումների կենտրոնը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոց
  • «Արմենիա» հյուրանոց
  • «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոց
  • «Եվրոպա»
  • «Նաիրի» հյուրանոց
  • «Երևան» հյուրանոց
  • «Հեղնար» հյուրատուն
  • «Ռաֆո և Կարինե» հյուրատուն

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանակերտը ավտոճանապարհների կարևոր հանգույց է։ Այստեղից սկսվում են Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս-Ջերմուկ-Երևան, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի ավտոճանապարհները։ Խորհրդային տարիներին Ստեփանակերտը երկաթգծով կապված էր Բաքու-Թբիլիսի երկաթուղային մայրուղու Եվլախ կայարանի հետ։

Հասարակական տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանակերտի հասարակական տրանսպորտը ներկյացված է «Գազել», «Մերսեդես», «Հյոնդայ Քանթրի» և «Բոգդան» ավտոբուսներով, որոնց ավտոպարկը միշտ լրացնում են նոր ավտոմեքենաներ։ Անափան է գործում Հայաստանի հետ ավտոմոբիլային տրանսպորտը։

Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանյան բնակավայրի մոտ գտնվող օդանավակայանի գլխավոր մասնաշենքը
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ստեփանակերտի օդանավակայան

Ունի օդանավակայան, որը խորհրդային տարիներին օդային գծերով կապված էր Երևանի, Թբիլիսիի, Գյումրիի և Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների հետ։ Օդանավակայանը 1988-1994 թթ. Ադրբեջանի բարբարոսների կողմից հիմնահատակ ավերվել է։ Հետպատերազմյան ողջ շրջանում օդանավակայնը գործել է ուղղաթիռով թռիչքների համար։ Վերջին տարիներին Ստեփանակերտի օդանավակայանը վերակառուցվել է և այժմ ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող բոլոր պայմանները, սակայն ինքնաթիռով թռիչքներ դեռևս չեն իրականացվում։

Հայտնի ստեփանակերտցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվավոր քաղաքացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Բարոնուհի Քերոլայն Քոքս - բարերար
  •  Զորի Հայկի Բալայան - հասարակական գործիչ, հրապարակախոս
  •  Սերգեյ Մարգարի Շաքարյան - Ստեփանակերտի քաղվարչակազմի նախկին ղեկավար
  •  Լուիզ Սիմոն Մանուկյան - բարերար
  •  Ալբերտ Սիմոնի Սեյրանյան - Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի նախկին տնօրեն /հետմահու/
  •  Բորիս Վարդանի Դադամյան - Ստեփանակերտի ավտոտրանսպորտային արտադրական միավորման նախկին գործադիր տնօրեն /հետմահու/
  •  Արկադի Մանվելի Մանուչարով - Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի նախկին տնօրեն
  •  Հենրիխ Անդրեյի Պողոսյան - ԼՂՀ Մարզկոմի 1-ին քարտուղար /հետմահու/
  •  Նաիրուհի Իսահակի Ալավերդյան - ԼՂՀ երգի ու պարի պետական համույթի և «Ղարաբաղ» էստրադային համույթի մեներգչուհի
  •  Յուրի Միքայելի Հակոբյան - Ստեփանակերտ քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ /հետմահու/
  •  Էդուարդ Եղիշեի Վերդիյան - բարերար
  •  Կուբաթ Ավշարի Քոչարյան - Ստեփանակերտի քաղգործկոմի նախկին նախագահ /հետմահու/
  •  Աշոտ Յակովի Դանիելյան - միջազգային սպորտի վարպետ
  •  Ռալֆ Սեզարի Եիրիկյան - «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
  •  Լևոն Գուրգենի Հայրապետյան - բարերար
  •  Ալբերտ Բախշիի Հարությունյան - ԼՂՀ վաստակավոր նկարիչ
  •  Արֆենյա Արտաշեսի Տերտերյան - մանկաբույժ
  •  Մուշեղ Գրիգորիի Օհանջանյան - ԱԺ նախագահի խորհրդական
  •  Բորիս Շահենի Դանիելյան - ԼՂՀ վաստակավոր բժիշկ
  •  Ռուդոլֆ Գերասիմի Իսրայելյան - ԱրՊՀ դասախոս, քաղաքաշինության ամբիոնի վարիչ
  •  Վիգեն Սուրենի Հայրապետյան - ԼՂՀ վաստակավոր մանկավարժ
  •  Իվան Նիկոլայի Մանասյան - ԼՂՀ վաստակավոր շինարար
  •  Սվետլանա Սերգեյի Դավթյան - ԼՂՀ վաստակավոր մանկավարժ
  •  Էդուարդ Իշխանի Ղուկասյան - ԼՂՀ վաստակավոր բժիշկ
  •  Գրետա Լևոնի Պողոսյան - ԼՂՀ վաստակավոր բժիշկ
  •  Ռաֆայել Սուրենի Գասպարյան - ԼՂՀ վաստակավոր մանկավարժ
  •  Յուրի Յուրիի Զարվիգորով [4]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության 1-ին գլխի 1-ին հոդվածի 2-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]
  2. 2,0 2,1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները թվերով 2007-2013 թթ. Ստեփանակերտ, 2013, էջ 35)։
  3. 3,0 3,1 3,2 Հակոբ Ղահրամանյան, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերը», «Ճարտարագետ», Երևան, 2015
  4. Ստեփանակերտի պատվավոր քաղաքացիների ցանկ, Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Ասիական երկրների մայրաքաղաքներ

ԱՄԷ Աբու Դաբի · Հորդանան Ամման · Թուրքիա Անկարա · Թուրքմենստան Աշխաբադ · Ղազախստան Աստանա · Իրաք Բաղդադ · Թաիլանդ Բանգկոկ · Բրունեյ Բանդար Սերի Բեգավան · Ադրբեջան Բաքու · Լիբանան Բեյրութ · Ղրղզստան Բիշքեկ · Սիրիա Դամասկոս · Բանգլադեշ Դաքքա · Արևելյան Թիմոր Դիլի · Կատար Դոհա · Տաջիկստան Դուշանբե · Հայաստան Երևան · Քուվեյթ Էլ Քուվեյթ · Սաուդյան Արաբիա Էր Ռիադ · Վրաստան Թբիլիսի · Իրան Թեհրան · Բութան Թհիմփհու · Պակիստան Իսլամաբադ · Նեպալ Կատմանդու · Մալայզիա Կուալա Լումպուր · Վիետնամ Հանոյ · Մալդիվներ Մալե · Բահրեյն Մանամա · Ֆիլիպիններ Մանիլա · Օման Մասկատ · Ռուսաստան Մոսկվա · Մյանմա Նայպիդո · Կիպրոսի Հանրապետություն Նիկոսիա · Հնդկաստան Նյու Դելի · Շրի Լանկա Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե · Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին · Կամբոջա Պնոմպեն · Ինդոնեզիա Ջակարտա · Եմեն Սանաա · Հարավային Կորեա Սեուլ · Սինգապուր Սինգապուր · Լաոս Վիենտյան · Ուզբեկստան Տաշքենդ · Ճապոնիա Տոկիո · Մոնղոլիա Ուլան Բատոր · Հյուսիսային Կորեա Փենյան · Պակիստան Քաբուլ