Արցախի Հանրապետության կառավարություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
![]() |
Սահմանադրություն |
Դատական |
Վարչական բաժանում |
Ընտրություններ
|
Արցախի կառավարությունը երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է (1992-1994 թվականներին՝ պատերազմական իրադրության պայմաններում, լիազորությունների մեծ մասը ժամանակավորապես փոխանցվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին, ՊՊԿ)։ ԼՂՀ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։
ԼՂՀ Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից։ Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում նրա անդամների աշխատանքը։ Կառավարությունը նշանակում և ազատում է վարչակազմերի (տարածքային կառավարման մարմիններ) ղեկավարներին, Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը։ Կառավարությունը հաշվետու է ԼՂՀ նախագահին և Ազգային Ժողովին։
Նախարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն | Անուն | Պաշտոնավարում |
---|---|---|
Պետական նախարար | Արտակ Բեգլարյան-Անկուսակցական | |
Արտաքին գործերի նախարար | Դավիթ Բաբայան-Անկուսակցական | |
Պաշտպանության նախարար | Կամո Վարդանյան-անկուսակցական | |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | Հայկ Խանումյան-Անկուսակցական | |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | Անահիտ Հակոբյան-Անկուսակցական | |
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար | Արմինե Պետրոսյան- անկուսակցական | |
Գյուղատնտեսության նախարար | Նորայր Մուսայելյան- Արդարություն կուսակցություն | |
Առողջապահության նախարար | Միքայել Հայրիյան- անկուսակցական | |
Արդարադատության նախարար | Ժիրայր Միրզոյան- անկուսակցական | |
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար | Վահրամ Բաղդասարյան-Ազատ Հայրենիք կուսակցություն | |
Քաղաքաշինության նախարար | Արամ Սարգսյան-Ազատ Հայրենիք կուսակցություն | |
Ներքին գործերի նախարար | Կարեն Սարգսյան- անկուսակցական |
Պետական կառավարման այլ մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն | Անուն | Պաշտոնավարում |
---|---|---|
Ոստիկանության պետ (ՆԳՆ) | Արտեմ Հարությունյան-Անկուսակցական | |
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն | Աշոտ Հակոբջանյան-Անկուսակցական | |
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն (ՆԳՆ) | Մեխակ Արզումանյան-Անկուսակցական |