Կարմիր Շուկա, գյուղական համայնք ԱրցախիՄարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 2375,33 հա տարածք, որից 1822,94 հա գյուղատնտեսական նշանակություն, 428,31 հա անտառային հողեր։ Կարմիր Շուկա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1113 մարդ, կա 275 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գերեզմանոց (17-18-րդ դարեր), խաչքար (12-13-րդ դարեր), Սխտորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցի (1731 թ.), գյուղատեղի Մալաս (12-13-րդ դարեր), Սբ. Գևորգ մատուռ-եկեղեցի (18-րդ դար), Երեք մանկուք վանական համալիր (17-րդ դար)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 335)։