Միջնավան
Քաղաք | ||
---|---|---|
Միջնավան | ||
ադրբ.՝ Mincivan | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Այլ անվանումներ | Մինջևան | |
ԲԾՄ | 315 մետր | |
Բնակչություն | 324[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | միջնավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Միջնավան, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 105 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 152 կմ հեռավորության վրա։
Մինջևան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 5634,0 հա տարածք, որից 4186,3 հա գյուղատնտեսական նշանակություն, 938,7 հա անտառային հողեր։ Միջնավան համայնքի սահմանային գոտով հոսում է Արաքս գետը։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 25 գործող անհատական ջրհորներ։ Համայնքի տարածքով անցնում է «Միջնավան-1», «Արաքս-Միջնավան», «Միջնավան-Ձախափնյա-1» և «Միջնավան-Ձախափնյա-2» ոռոգման ջրատարները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով քաղաքը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Միջնավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 483 մարդ, կա 138 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 336 | 298 | 324 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնավանում կա համանուն անունով երկաթուղային կայարան, որով անցում են այժմ չգործող Ջուղա-Հորադիզ և Միջնավան-Կապան երկաթուղային ճյուղերը։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան, գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 61 աշակերտներ, «Բերձորի արվեստի և սպորտի դպրոց» ՊՈԱԿ-ի Միջնավանի մասնաճյուղը[6]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2005 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդահաշիվ
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 824
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 324
![]() |
Միջնավան Վիքիպահեստում |
---|
|
|
|