Քարաբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քարաբակ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Արախիշ
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Քարաբակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Քարաբակ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն և Արախիշ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վայկունիք գավառում։ Բնակավայրը տեղակայված է Շալվա գետի Րախիշ (Ղորչու) վտակի ձախափնյա անտառապատ ձորալանջին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերում Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել են, ինչն էլ պատճառ դարձավ Քարաբակի և մոտակա գյուղերի պատմական հետքի վերացման համար[2]։

19-րդ դարի սկզբին լքված գյուղում քրդական մի քանի ընտանիքներ հաստատվեցին։ Բնակավայրը նրանք անվանեցին Ղարաբեկլու։ Տասնամյակների ընթացքում թրքախոս քրդերը հիմնովին ավիրել են հայկական պատմամշակութային արժեքները։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո այս տարածքները բռնակցվում է ԱԽՍՀ-ին[2]։

Քարաբակը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմում[2]։

1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շնորհիվ գյուղը ազատագրվեց և ստացավ Քարաբակ անունը։

1998 թվականին այստեղ հաստատվեցին ՀՀ բնակավայրերից մի քանի վերաբնակիչներ[2]։

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարաբակում 2010 թվականին կար 4 մարդ։ 2014 թվականին Քարաբակ գյուղը բնակչություն չուներ[4]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 8 7 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 627–628 
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  4. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 335 
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1