Մոշաթաղ (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոշաթաղ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մոշաթաղ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Մոշաթաղ համայնք | |
Մակերես | 8834,1 կմ² | |
ԲԾՄ | 1501 մետր | |
Բնակչություն | 211 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Մոշաթաղ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղակայված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 86 կմ հեռավորության վրա։
Հերիկ և Բերդիկ գյուղերի հետ միասին կազմում է Մոշաթաղ համայնքը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը բարձր լեռնային է, ունի 8834,1 հա տարածք, որից 2999,4 հա գյուղատնտեսական նշանակություն, 5639,7 հա անտառային հողեր։ Մոշաթաղ համայնքի սահմանային գոտով հոսում է Աղավնո գետը։
Բնակավայրի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Մոշաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 211 մարդ, կա 50 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 185 | 188 | 183 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 51 աշակերտներ, Հերիկ գյուղի հիմնական դպրոցը, որտեղ սովորում էին 17 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 369