Jump to content

Մուշ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշ (այլ կիրառումներ)
բնակավայր
Մուշ
39°04′17″N 46°41′21″E / 39.07139°N 46.68917°E / 39.07139; 46.68917
ԵրկիրԱրցախ Արցախ
ՀամայնքԶանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
ՂեկավարՊետրոս Ավետիսյան
Հիմնադրված է1998 թ.
Բնակչություն122 մարդ
Ազգային կազմՀայեր (100%)
Ժամային գոտիUTC+4
Մուշ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մուշ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Մուշ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Կովսական քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Ողջի գետի աջ ափին։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 115 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 165 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 1739,0 հա տարածք, որից 1606,6 հա գյուղատնտեսական նշանակության։ Մուշ համայնքի սահմանային գոտով հոսում է Ողջի գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 23 գործող անհատական ջրհորներ։

Գյուղը հիմնադրվել է 1998 թվականին։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով գյուղում ապրում է 28 ընտանիք՝ 122 բնակչով։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 96 87 78

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ամբողջությամբ էլեկտրաֆիկացված է։ Բնակչությունը զբաղվում է հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ։ Բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս ավանդական բուսատեսակներից բացի, մշակել նաև արևադարձային մրգեր՝ նարինջ, բանան, կիվի։ Ներկայումս 300 հեկտար վարելահողից մշակվում է 150 հեկտարը, որից 100 հեկտարը՝ ջրովի։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  2. ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 370.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)