Ողջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ողջի (այլ կիրառումներ)
Ողջի
Kapan river mot.jpg
Բնութագիր
Երկարություն 82 կիլոմետր
Ավազանի մակերես 1175 կմ²
 · Գետաբերանի տեղակայում Արաքս
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Աճանան, Արծվանիկ, Գեղանուշ, Գեղի, Ծաղկարի, Կապուտջուղ, Կոտակ, Մեռոնգետ, Շատջրիկ, Շոտգետ, Ջրախոր, Ջրաձոր, Վանքաձոր, Վաչագան (գետ), Քաջարանց և Գյոդաքլու
Երկիր Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն

Ողջի (հնացած՝ Օխչի չայ[1]), գետ Հայաստանում և Արցախում։

Ողջի գետը Զանգեզուրի մեծությամբ երկրորդ գետն է՝ 85 կիլոմետր երկարությամբ, որն սկիզբ է առնում Կապուտջուղի գագաթամերձ լանջերից և հոսում մեծ մասամբ անտառապատ խոր կիրճով։ Կաշկանդված մեծ մասամբ գրանիտե ժայռերի մեջ, Ողջիի ծայրաստիճան նեղ հովիտը տեղ-տեղ ներկայացնում է ահավոր անդունդ, որի մեջ մոլեգնող գետերը իր հսկայական մեխանիկական ուժի շնորհիվ պոկում է լեռներից վիթխարի ժայռաբեկորներ, մանրացնում դրանք և տանում հասցնում մինչև Արաքս։

Ողջի գետը ունի մեծ անկում, որը գետի վերին հոսանքում մեկ կիլոմետրի վրա հասնում է 60 մետրի։ Ողջի գետի վտակն է Վաչագան գետը։

Ողջի գետի ակունքները երբեմն կոչվել են Գեջանան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օխչի չայը 1903 թվականի քարտեզում
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 840 — 992 էջ։