Քաջարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաջարան (այլ կիրառումներ)
Քաղաք
Զինանշան
Coat of Arms of Kajaran.png

Kajaran.jpg
Քաջարանի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՔաղաքապետՄանվել Փարամազյան
Հիմնադրված է1947 թ.
Տվյալ կարգավիճակում1958 թվականից
Մակերես2,8 կմ²
ԲԾՄ1950±1 մետր
Կլիմայի տեսակցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն8200[1] մարդ (2021)
Ազգային կազմՀայեր,եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքաջարանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Փոստային ինդեքսներ3309
Պաշտոնական կայքkajaran.am
##Քաջարան (Հայաստան)
Red pog.png

Քաջարան, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին, Ողջի գետի վերնագավառում[2], մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Քաղաքում Ողջի գետին է միախառնվում Ծակքար վտակը։ Քաղաք է 1958 թվականից։ 1947-1958 թվականներին եղել է քաղաքատիպ ավան, մինչ այդ՝ ավան։ Մինչև 1951 թվականի հուլիսի 4-ը կոչվել է Քաջարանց[3]։

Գեջանան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջարանի բնակչության մի մասը 1946 թվականին գաղթել է Իրանից, Սիրիայից և Կիպրոսից։ Քաջարանի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1980 1989 2001 2011 2015
Բնակիչ 50 394 431 548 11527 8967 7519 8439 7163 7000

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմնական և առաջատար ճյուղը հանքարյունաբերությունն է։ Զարգացած են նաև սննդամթերքի և պատրաստի մետաղե պատրաստուկների արտադրությունները։ Քաջարանում է Հայաստանի խոշորագույն հանքարդյունահանող ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն[6]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնություններից են «Գանձասար» բաց հանքում պահպանված հեթանոսական սրբատեղին և 17-րդ դարի կանգուն եկեղեցին։

Տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարերի հանքախորշեր, ձուլարանների հետքեր, հանքանյութի թափոններ։

Շրջակայքում են գտնվում Ողջի և Սուրբ Դավիթ գյուղատեղիները։

Քաջարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2021 Օգոստոսի 9 (չաշխատող հղում)
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 430 
  3. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 198 
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 840
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Օգոստոս 3 
  6. «Հայաստան» հանրագիտարան։ Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա։ 2012։ էջ 1164։ ISBN 978-5-89700-040-1 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]