Ծակքար (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծակքար (այլ կիրառումներ)
Ծակքար
Բնութագիր
Երկարություն12 կիլոմետր
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղամա լեռներ
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՁորագյուղ, Չորգետ և Տիրոջաղբյուր
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Ծակքար, Ծակքարի ջուր, Ծակաքար, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավային մասի արևելյան լանջերից և Ծակքար գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք թափվում Սևանա լիճ։ Երկարությունը՝ 12 կմ։

Հոսում է խոր կիրճով, որի առկայությամբ էլ Ղ. Ալիշանը բացատրել է գետի անունը։ Հնում հարուստ էր կողակ ձկնատեսակով։ Ղ. Ալիշանը «Սիսականին» կցված քարտեզում Ծակքարը սրա աջ օժանդակի անունով կոչվել է Կողագետ[1][2]։ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում «Սևան» ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է «Լիճք-Արգիչի» արգելոցը[3]։ 2018 թ. Ծակքար գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «միջակ»[4]։ Նույն թվականի հուլիսին հասարակության օգնությամբ կատարվել են Ծակքար գետի մաքրման աշխատանքներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]