Ծակքար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծակքար (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Ծակքար | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Գեղարքունիքի մարզ և Մարտունու շրջան | ||
| Հիմնադրված է | 1831 թ. | ||
| Մակերես | 15.5 կմ² | ||
| ԲԾՄ | 2000 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▲2692 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | 0262 | ||
|
| |||
Ծակքար (նախկին Կոռքար), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Սևանա լճից հարավ-արևմուտք, Ծակքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 25 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր միջին բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1831 թվականին Ալաշկերտի Քարաձոր, Հասան-փաշա, Մացկերտ և այլ գյուղերից գաղթածների կողմից։ 1831 թվականին գյուղն ունեցել է 17 գերդաստան (ոչ ընտանիք), 127 բնակիչ։ 1878 թվականին դարձյալ Արևմտյան Հայաստանի Մուշի գավառից գյուղ են ներգաղթել ևս 4 գերդաստան, և գյուղն ունեցել է 21 գերդաստան։ 1878-1884 թվականներին գյուղում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցի (ժամ)։ Բնակչությունը զբաղվում է թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։ Կարևոր տեղ է գրավում նաև արտագնա աշխատանքը։ Ծակքարի մեջ կա գերեզմանոց և խաչքարեր (9-20 դդ.), Ծակքարի բնական կամուրջ, Ձիթհան (14-15 դդ.), «Թուխ Մանուկ» մատուռ (16-17 դդ.), գետի աջ և ձախ ափերին՝ ջրաղացների համալիր։ Ժամանակին գյուղում կար Սբ. Պողոս անունով հին կիսավեր եկեղեցի։
Գյուղում թեպետ հնություններ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ բավական հին է եղել և կոչվել է Կռակածն կամ Կռակիծ։ Աշոտ Ա-ն նախքան թագավորելը Ծակքար գետում ձուկ բռնելու արտոնությունը շնորհել է Սևանի վանքի միաբանությանը։

Ծակքարից հյուսիս-արևմուտք՝ Բախտակ գետակի ափին, հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի բնակատեղի, որի մոտակայքում բացվել են կարասային թաղումներով քարարկղային դամբարաններ։ Գյուղի հյուսիսային մասի գերեզմանոցում գտնված միջնադարյան նյութերը թույլ են տալիս ենթադրելու, որ VII - VIII դդ այդ տարածքում եղել է խոշոր բնակավայր։ 1957 թվականին Ծակքարում գտնվել է Արտաշես Ա-ի սահմանաքարերից մեկը[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ծակքարի մշտական բնակչությունը կազմել է 2692, առկա բնակչությունը՝ 2366 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են 1828 թ. Մուշից և Ալաշկերտի գյուղերից[4]։ Ծակքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 5, էջ 107
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 831
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 98. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:
| |||||||||||||||||

