Դրախտիկ (գյուղ, Գեղարքունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Դրախտիկ | |||
| 40°34′08″N 45°13′55″E / 40.56889°N 45.23194°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Ճամբարակ | ||
| ԲԾՄ | 1800—2000 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 909[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային դասիչ | 1311 | ||
|
| |||
Դրախտիկ (նախկին անվանումը՝ Թոխլուջա), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին, Սևանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին, մարզկենտրոնից 61 կմ հյուսիս-արևելք, 1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է իր հին՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառում հիշատակվող Դրախտիկ անվամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դրախտիկի մշտական բնակչությունը կազմել է 909, առկա բնակչությունը՝ 880 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2], այնուհետ՝ հայերով։ Դրախտիկի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 1829 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 296 | 935 | 1417 | 1723 | 1840 | 1528 | 2469 | 2664 | 1044 | 909[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կոթող
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտակայքում կան հին եկեղեցու ավերակներ, մի քանի խաչքար, գյուղատեղի և գերեզմանոց (15-19 դդ.)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
| |||||||||||||||||

