Ծովասար
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Ծովասար | |||
| 40°08′24″N 45°11′24″E / 40.14000°N 45.19000°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Գեղարքունիքի մարզ[1] | ||
| Այլ անվանումներ | Թազագյուղ | ||
| ԲԾՄ | 2100 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▲2708 մարդ (2011)[2] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Ծովասար (մինչև 2006 թ.՝ Թազագյուղ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։ Մյուս գյուղերի համեմատությամբ Ծովասարն ունի բարձրլեռնային դիրք։ Ծովասարի ամեն մի անկյունից երևում է Սևանա լիճը։ Նրա հարակից գյուղերն են՝ Ծակքարը, Լիճքը և Ձորագյուղը։ Ծովասարը շրջապատված է բարձր լեռներով, որոնցից մեկը Ծովասար լեռն է, իսկ մյուսը՝ Արմաղանը, իսկ հեռվում՝ Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ նաև Գեղամա լեռները։ Ծովասար է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծովասարի մշտական բնակչությունը կազմել է 2708, առկա բնակչությունը՝ 2228 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829 և 1878 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գյուղերից[4]։ Ծովասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ և արտագնա աշխատանքով հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 386
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 103. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
| |||||||||||||||||

