Շատջրեք
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Շատջրեք | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
| Այլ անվանումներ | Ղոշաբուլաղ | ||
| ԲԾՄ | 2025 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▼466 մարդ (2011)[2] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային ինդեքս | 1621 | ||
|
| |||
Շատջրեք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևելք, Մասրիկի դաշտում, ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա։
Նախկինում Ղոշաբուլաղ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Շատջրեք 1991 թ. ապրիլի 3-ին[3]
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շատջրեքի մշտական բնակչությունը կազմել է 466, առկա բնակչությունը՝ 391 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][5], այնուհետ` Ադրբեջանի Գերանբոյի շրջանից բռնագաղթած հայերով[6]։ Շատջրեքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շատջրեք բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 574
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 85
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 156. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
| |||||||||||||||||

