Ռուսական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ցարական Ռուսաստանից)
Российская империя
Ռուսական կայսրություն
 Ռուսական թագավորություն 22 հոկտեմբերի, 1721 - 14 սեպտեմբերի, 1917 Ռուսաստանի Հանրապետություն 
Flag of Russia.svg Lesser Coat of Arms of Russian Empire.svg

Նշանաբան
«Съ нами Богъ!»

Քարտեզ

Russian Empire (orthographic projection).svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ
Մակերես 23 700 000 կմ2(1866 թ.)
Բնակչություն 69 000 000
Մակերես 21 799 825 կմ2(1916 թ.)
Բնակչություն 181 537 800
Լեզու ռուսերեն, լեհերեն, ֆիններեն
Կրոն Քրիստոնեություն
Հիմն «Боже, Царя храни!»
Արժույթ Ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ռոմանովներ
Պետության գլուխ Ցար
Պատմություն

Ռուսական կայսրություն (ռուս. նախահեղ.՝ Россійская Имперія, ռուս.՝ Российская империя), կայսրություն, որը հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո[1]:

Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին: Ռուսական կայսրության ընդարձակումը տեղի ունեցավ հարևան կայսրությունների հաշվին` այդ թվում Շվեդական կայսրություն, the Ռեչ Պոսպոլիտա, Պարսկաստան և Օսմանյան կայսրություն: Այն մեծ դեր խաղաց 1812-1814 թվականներին Նապոլիոնին պարտության մատնելու մեջ:

Ռոմանովներները իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-ից 1762 թվականներին և նրա գերմանական ծագում ունեցող ճյուղը` Հոլշթայն-Հոտտորպ-Ռոմանով հարստությունը 1762 թվականից: 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության տիրույթները ձգվում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Սև ծով, Բալթիկ ծովից Խաղաղ օվկիանոս և (մինչև 1867 թվականը) Ալյասկա[2]: 1897 թվականի մարդահամարով Ռուսական կայսրությունում ապրում էին 125.6 միլիոն մարդ, ինչը Ռուսաստանին դարձնում էր բնակչության թվով երրորդը աշխարհում Ցին Չինաստանից և Հնդկաստանից հետո: Ինչպես բոլոր կայսրություններում, այստեղ նույնպես կային բազմաթիվ էթնիկ խմբեր, որոնք դավանում էին տարբեր կրոնների: Ռուսաստանում կային բազմաթիվ անհնազանդ տարրեր, որոնք կազմակերպում էին բազմաթիվ ապստամություններ և մահափորձեր: Նրանք հիմնականում հայտնաբերվում էին գաղտնի ոստիկանության կողմից և հազարավոր մարդիկ աքսորվում էին Սիբիր:

Տնտեսապես կայսրությունը հիմնված էր գյուղատնեսության վրա, լայնածավալ տարածներում հիմնականում աշխատում էին ճորտ գյուղացիները (մինչև 1861 թվականը, երբ նրանք ազատվեցին): Տնտեսությունը դանդաղորեն արդյունաբերականացվեց գործարաններում և երկաթուղում օտարերկրյա ներդրումների օգնությամբ: 10-րդ դարից մինչև 17-րդ դարը Ռուսաստանում հողի սեփականատեր էին ազնվականները (բոյարներ), որոնք ենթարկվում էին կայսրին: Իվան III (1462–1505) հիմք դրեց մի պետության, որը հետագայում դարձավ կայսրություն: Նա եռապատկեց երկրի տարածքը, վերջ դրեց Ոսկե հորդայի առավելությանը և վերանորոգեց Մոսկովյան Կրեմլը: Պետրոս Մեծը (1682–1725) մարտընչեց բազմաթիվ պատերազմներում և արդեն ձևավորված վիթխարի կայսրությունը վերածեց Եվրոպական գերտերության: Նա տեղափոխեց մայրաքաղաքը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ, բացի այդ իրականացրեց մշակութային հեղափոխություն` հրաժարվելով որոշ հին ավանդույթներից և միջնադարյան հասարակական և քաղաքական նորմերը փոխեց նորով, որոնք հիմնված էին Եվրոպական մոդելի վրա:

Եկատերինա II (կառավարել է 1762–1796) Ռուսաստանը բերեց ոսկե դարաշրջանի, նա ընդարձակեց երկրի տարածքը նվաճումներով և շարունակեց Պետրոս մեծի քաղաքականությունը երկրի մոդերնիզացիայի ուղղությամբ: Ալեքսանդր II կայսրը (կառավարել է 1855–1881) իրականացրեց բազմաթիվ բարեփոխումներ, ամենանշանավորը 21 միլիոն ճորտերի ազատումն էր 1861 թվականին: Նրա քաղաքականության շնորհիվ Օսմանյան կայսրության հպատակ Արևելյան Եվրոպայի ուղղափառ քրիստոնյաները պաշտպանվեցին: Նրա քաղաքականության շնորհիվ 1914 թվականին Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Սերբիայի կողմից ընդդեմ Կենտրոնական ուժերի:

Ռուսական կայսրությունը գործում էր որպես բացարձակ միապետություն մինչև 1905 թվականի հեղափոխությունը, որից հետո դե յուրե դարձավ սահմանադրական միապետություն: Կայսրությունը քայքայվեց 1917 թվականի փետրվարյան հեղափոխության ժամանակ, ինչի գլխավոր պատճառն էր Առաջին համաշխարհային պատերազմում բազմաթիվ անհաջողությունները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռուսաստանի պատմություն

Չնայած կայսրությունը պատոնապես հռչակվել է Պետրոս Մեծի կողմից 1721 թվականին Նիշտադտի հաշտությունից հետո, որոշ պատմաբաններ համուզված են, որ կայսրությունը իրականում ստեղծվել է Իվան III-ի կողմից, երբ նա նվաճեց Մեծ Նովգորոդը կամ երբ Իվան IV Ահեղը նվաճեց Կազանի խանությունը: Մեկ այլ տեսակետի համարձայն Ցարական տերմինը, որը սկսվեց օգտագործվել Իվան IV-ի թագադրությունից հետո ինքնին ռուսերեն կայսրություն բառի հոմանիշն է և Պետրոս Մեծը միայն լատինիզացրեց այն` կոչելով այն «Իմպերիա»:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի նվաճումների մեծ մասը տեղի է ունեցել 17-րդ դարում, երբ նվաճվեց Սիբիրը և Ալյասկան, 17-րդ դարի կեսերին Ռուս-լեհական պատերազմից հետո կցվեց Ուկրաինայի արևմտյան հատվածը: Լեհաստանը բաժանվեց 1790-ից 1815 թվականներին և երկրի բնակչության մեծ մասը անցավ Ռուսաստանի հպատակությանը: 19-րդ դարին տարածքը ընդարձակվեց Ասիայում, Կովկասում և հարավային Սիբիրում[3]:

Տարեթիվ Ռուսաստանի բնակչություն (միլիոն) Նշումներ
1720 15.5 ներառյալ նոր լեհական և բալթյան տարածքները
1795 37.6 ներառյալ Լեհաստանի մի մասը
1812 42.8 Ներառյալ Ֆինլանդիան
1816 73.0 ներառյալ Բեսարաբիան
1914 170.0 Ներառյալ Ասիայի և Կովկասի նոր տարածքները
Աղբյուր` Brian Catchpole, A Map History of Russia (1974) p 25.

18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Մեծ (1672–1725)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Մեծը պաշտոնապես Ցարական Ռուսաստանը վերանվանեց Ռուսական կայսրություն 1721 թվականին և դարձավ առաջին կայսրը:

Պետրոս Մեծը (1672–1725) գլխավոր դերակատարում ունեցավ Ռուսաստանը եվրոպական կառավարման համակարգով պետության վերափոխելու մեջ: Այնսուամենայնիվ այս հսկայական տարածքում ապրում էր ընդհամենը 14 միլիոն մարդ: Ցորենի արտերը մշակվում էին հիմնականում արևմտյան հատվածում[4], և համարվում էր բնակչության հիմնական եկամտի աղբյուրը: Բնակչության միայն փոքր մասն էր ապրում քաղաքներում: Խոլոպները, որոնք կարգավիճակով նման էին ստրուկներին, մնում էին Ռուսաստանի գլխավոր աշխատուժը մինչև 1723 թվականը, երբ Պետրոս Մեծը խոլոպներին դարձրեց ճորտեր` այսպիսով նրանց բերելով հարկային դաշտ:

Պետրոսի առաջին ռազմական գործողությունը ուղղված էր Օսմանյան կայսրության դեմ: Դրանից հետո նա իր ուշադրությունը ուղղեց դեպի հյուսիս: Պետրոսը ցանկանում էր կառուցել նոր անվտանգ նավայանգիստ, քանի որ Սպիտակ ծովի Արխանգելսկ նավահանգիստը ոչ արդյունավետ էր քանի որ ծովը տարին ինն ամիս պատված էր սառույցով: Բալթիկ ծովի մուտքը փակված էր շվեդների կողմից, որը շրջապատել էր ծովը երեք կողմից: Պետրոսը դեպի Եվրոպա պատուհան բացելու իր ցանկությունը իրականացնելու նպատակոց 1699 թվականին գաղտնի դաշնության պայմանագիր կնքեց Սաքսոնիայի, Ռեչ Պոսպոլիտայի և Դանիայի հետ ընդդեմ Շվեդիայի, ինչ արդյունքում սկսվեց Հյուսիսային պատերազմը: Պատերազմը ավարտվեց 1721 թվականին և պարտված Շվեդիան հաշտություն խնդրեց Ռուսաստանից: Ռուսաստանին անցան Ֆիննական ծոցի արևելքի և հարավի չորս տարածաշրջաններ: Բալթիկ ծով մուտքը այժմ անվտանգ էր: Այստեղ նա կառուցեց նոր մայրաքաղաք, որը կոչեց Սանկտ Պետերբուրգ, որը երկար ժամանակ մնաց Ռուսաստանի մշակույթային կենտրոնը: 1722 թվականին նա ուշադրությունը սևեռեց Կովկասի և Կասպից ծովի վրա, որը այդ ժամանակ մտնում էր թուլացած Սեֆյան Պարսկաստանի տիրապետության տակ: Տարածքները ընդարձակելու համար Պետրոսը Աստրախանը դարձրեց պարսիկների դեմ պատերազմի գլխավոր հենակետը և լայնամասշտաբ պատերազմ սկսեց նրանց դեմ 1722-23 թվականներին[5]:

Պետրոսը վերակազմավորեց իր կառավարությունը, որի հիմքում ընկած էին այդ ժամանակվա վերջին կառավարական մոդելները, դարձնելով Ռուսաստանը անձնիշխանական պետություն: Նա հին Դուման (ազնվականների խորհուրդ) դարձրեց ինն անդամ ունեցող Սենատ, որը ենթարկվում էր իրեն: Երկրի վարչատարածքային բաժանումը նույնպես փոխվեց: Պետրոսը հայտարարեց, որ Սենատի գլխավոր խնդիրն է հարկերի հավաքագրումը: Որպես կառավարության բարեփոխման մաս, Ուղղափառ եկեղեցին մասնակիորեն մասնակցում էր պետական կառավարմանը` դառնալով պետության գործիք: Պետրոսը կազմալուծեց պատրիարքարանը և ստեղծեց կոլեկտիվ մարմին Սուրբ Սինոդ, որը ղեկավարում էր կառավարության պաշտոնյա: Չնայած այս բոլոր բարեփոխումներին, պետական պաշտոններ զբաղեցնում էին միայն ազնվականները և պետությունը ծառայում էր ազնվականների շահերի համար[6]:

Պետրոսը մահացավ 1725 թվականին` թողնելով չլուծված ժառանգության հարցը: Նրա մահից հետո կարճատև երկիրը ղեկավարեց նրա այրի Եկատերինա I-ը, ով գահը հանձնեց կայսրուհի Աննա Յոհանովնային, ով դանդաղեցրեց բարեփոխումները և հաջող պատերազմ մղեց Օսմանյան կայսրության դեմ, որից զգալիորեն թուլացավ օսմանյան վասալ Ղրիմի խանությունը, որը երկար ժամանակ Ռուսաստանի թշնամին էր:

Աննայից հետո գահին բազմեց Պետրոսի դուստր Ելիզավետա Պետրովնան: Ելիզավետան հովանավորում էր արվեստը, ճարտարապետույթունը և գիտությունը (օրինակ հիմնադրեց Մոսկվայի պետական համալսարանը): Սակայն նա չիրականացրեց նշանակալի կառուցողական բարեփոխումներ: Նա կառավարեց 20 տարի, որի ժամանակ ներքաշվեց Յոթնամյա պատերազմ: Այն հաջող էր Ռուսաստանի համար ռազմական տեսանկյունից, սակայն ոչ արգասաբեր քաղաքական տեսանկյունից[7]:

Եկատիրինա Մեծ (1762–1796)[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա II-ը եղել է գերմանացի արքայադուստր, ով ամուսնացել է Պետրոս III-ի հետ: Երբ մահացավ Ելիզավետա կայսրուհին, նա եկավ իշխանության իր ամուսնու դեմ հաջող հեղաշրջումից հետո: Նա վերականգնեց ռուս ազնվականության իրավունքները, որոնք կորցրել էին Պետրոս Մեծի մահից հետո: Եկատիրինինան վերադարձրեց մարզերի ղեկավարների պաշտոնները` տալով նրանց լայն իրավունքներ[8]:

Կայսրուհի Եկատերինա II-ը, ով կառավարել է 1762-ից 1796 թվականներին, ով շարունակեց կայսրության ընդարձակումը և մոդերնիզացիան:

Եկատիրինան ուժեղացրեց քաղաքական վերահսկողությունը Ռեչ Պոսպոլիտայի տարածքում: Նրա գործողությունները, այդ թվում ռազմական արշավանքների և պետական ծախսումների բարձր մակարդակը հանգեցրեցին ապստամության 1773 թվականին: Եմելյան Պուգաչովի գլխավորությամբ, ում կարգախոսն էր, «Կախաղան բոլոր հողատերերին», ապստամբենրը փորձեցին վերցնել Մոսկվան, սակայն նրանք դաժանորեն ճնշվեցին: Բացի ավանդական պատիժներից, Եկատիրինան ապստամբությունից հետո գաղտնի ցուցումներ տվեց դահիճներին մահապատիժները իրականացնել արագորեն և նվազագույն ցավ պատճառել մեղավորներին[9]: Նա նաև հրամայեց Դարյա Նիկոլաևնա Սալտիկովա դատապարտել ցմահ, մահապատժի փոխարեն: Այս բարեգությունը ուղջունվեց Եվրոպական հասարակության կողմից, սակայն երկրի հեղափոխական մթնոլորտը շարունակում էր վնասել երկրին:

Նա շարունակում էր հովանավորել ազնվականներին, որոնք նրա կառավարության անբաժանելի մասն էին: Այդ պատճառոց Եկատիրինան ստիպված էր գործել հարուստների շահերից ճորտերի և գյուղացիների հաշվին: Չնայած Եկատիրինան հասկանում էր, որ ճորտատիրությունը պետք է արգելել, սակայն նրա համար ավելի կարևոր էր ազնվականության վստահությունը: Եկատիրինան հաջողություն ունեցավ Ռուս-թուրքական պատերազմներում և Ռուսաստանի հարավային սահմանը հասցրեց մինչև Սև ծով: Դրանից հետո նա Ավստրիայի և Պրուսիայի հետ բաժանեց Լեհաստանը` հասցնելով իր սահմանը մինչև Կենտրոնական Եվրոպա: Եկատիրինան ընդարձակեց իր տարածները նաև Կովկասում` արշավանք կազմակերպելով Պարսկաստանի դեմ և իր կազմի կցեց Վրաստանը: 1796 թվականին երբ Եկատիրինան մահացավ, կայսրությունը արդեն դարձել էր Եվրոպական գերտերություն[10]: Նվաճումները շարունակեց Ալեքսանդր I-ը, ով 1809 թվականին նվաճեց Ֆինլանդիան թուլացած Շվեդիայից և Բեսարաբիան from the Մոլդովական իշխանությունից:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. . Swain says, "The first government to be formed after the February Revolution of 1917 had, with one exception, been composed of liberals." Geoffrey Swain (2014). Trotsky and the Russian Revolution. Routledge. էջ 15. https://books.google.com/books?id=_a3pAgAAQBAJ&pg=PR15. ; also see Alexander Rabinowitch (2008). The Bolsheviks in Power: The First Year of Soviet Rule in Petrograd. Indiana UP. էջ 1. https://books.google.com/books?id=BEoBCGJ4VqYC&pg=PA1. 
  2. In pictures: Russian Empire in colour photos, BBC News Magazine, March 2012.
  3. Brian Catchpole, A Map History of Russia (1974) pp 8-31; MArtin Gilbert, Atlas of Russian history (1993) pp 33-74.
  4. Pipes, Richard (1974). «Chapter 1: The Environment and its Consequences». Russia under the Old Regime. New York: Scribner. էջեր 9–10. 
  5. James Cracraft, The Revolution of Peter the Great (2003)
  6. Lindsey Hughes, Russia in the Age of Peter the Great (1998)
  7. Philip Longworth and John Charlton, The Three Empresses: Catherine I, Anne and Elizabeth of Russia (1972).
  8. Isabel De Madariaga, Russia in the Age of Catherine the Great (Yale University Press, 1981)
  9. John T. Alexander, Autocratic politics in a national crisis: the Imperial Russian government and Pugachev's revolt, 1773–1775 (1969).
  10. Robert K. Massie, Catherine the Great: Portrait of a woman (2011)