Հայ կաթողիկե եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայ Կաթողիկե Եկեղեցիից)
Jump to navigation Jump to search
Հայ կաթողիկե եկեղեցի
արևմտ՝ Հայ կաթողիկէ եկեղեցի
անգլ.՝ Armenian Catholic Church
Emblem of the Armenian Catholic Church.svg
Saint Gregory the Illuminator Armenian Catholic Church in Glendale , California (2001) entrance.JPG
ՏեսակԻնքնավար եկեղեցի
ՀիմնադիրներԱբրահամ Արծիվյան
Այժմյան առաջնորդԱմենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս ,
ԿենտրոնԲերիութ Զմառ
Առաջնորդի նստավայրԶմառի պատրիարքարան
Մայր եկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի Զմառի ՍԲ.Միքայել եկեղեցի
Ժամերգության լեզուԱրևմտահայերեն, Գրաբար
ՏոմարՀռոմեական
Եպիսկոպոսների թիվ18
Թեմերի թիվ16
Քահանաների թիվ266
Քահանաների թիվ266
Վանականների և միանձնուհիների թիվկան 445 Ֆրանսիայում.Գերմանիայում.Վրաստանում.Իտալիայում .Եգիպտոսում
Հետևորդներ1մլնն
Մասնակից էԵկեղեցիների համաշխարհային խորհրդի
Կայք

[http://www.armeniancatholic.org facebook

Հայ կաթողիկե եկեղեցի]
Armenian Catholic Church Վիքիպահեստում

Հայ կաթողիկե եկեղեցի, պատկանում է Արևելյան Կաթոլիկ Եկեղեցիներին և այսպիսով ենթարկվում է Հռոմի Պապի առաջնությանը։ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման գաղափարը առաջացել է 12-րդ դարի վերջում Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ Երկիր ճամփորդող խաչակիրների և տեղի հոգևորականության միջև կապերի հաստատումից։ Ներկայիս Կաթողիկոս Գաբրիել Պետրոս 21 կաթողիկոսը Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայրապետն է։

Եկեղեցական աստիճանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու գլխավորը Պատրիարքն է ։ Պատրիրարքի նստավայրը հանդիսանում է Զմառի Մայրավանքը որտեղ գործում է Կղերի Միաբանությունը ։ Արքեպիսկոպոսաց և Արքեպիսկոպոսաց դասը թեմերի կառավարիչներ են ովքեր ձեռնադրում են Սարկավագներ .Քահանաներ.Վարդապետներ , Կապված հոգևոր կրթության հետ Հայ կաթողիկե եկեղեցին ունի երեք ճեմարան , Հայաստանի ճեմարաններն է Մխիթարյան վարժարան և Քանաքեռի Սրոց Հրեշտակաց Ճեմարանը , Հռոմի Լեվոնյան վարժարան , Բերիութի պատրիարքական աթոռանիստ ճեմարան ։ Քահանան Ընտրում է Երդվյալ ծառայություն թե պսակադիր սպասավորություն ։ Հայ կաթողիկե եկեղեցին ունի պատրիարքական թանգարան որտեղ ել Գտնվում է հին Հայկական մշակութային իրեր ։ Հայ կաթողիկե եկեղեցու մի շաք վարժարաններ գործում են աշխույժ ։ Հայ կաթողիկե եկեղեցում մեծ դեր են ծառայում Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունը .որը ունի վարժարաններ ։ Հայ կաթողիկե եկեղեցու Երջանկահիշատակ Ներսես Պետրոս կաթողիկոսի նախաաձեռնությամբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում կատարվեց հայ ցեղասպանության պատարագը ։ Նրա նախաձեռնությամբ Հռոմի պապը այցելեց հայաստան ։

Ծիսակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգը նման է հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգին , պատարագը մատուցվում է Արևմտահայերեն բարբառով ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես Եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի Պատրիարք, որն այսպիսով փաստորեն դառնում է Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջին Պատրիարքը։Պատրիարքի Հաջորդում է ավագ եպիսկոպոսը որին ընտրում են ։Ստեղծված պարագայում 1845 թվականներին Անարատ Հղության Հայ քույրերը տարածվեծին Ամբողջ Եվրոպական և Աֆրիկական երկրներով , որտեղ Սկիզբ առավ Կուսաստանի կյանքը ։ Կույսերից 13-ը զոհ գնաց Մեծ եղեռնին ։ Թուրքիական գերիշխանության ներքո Քույրերը ստեղծեցին դպրոցներ և վարժարաններ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Կաթողիկէ եկեղեցին ունի Հայկական Կարիտաս ԲՀԿԸ Հիմնադրամը , որը օգնում է անապահով ընտանիքներին , Տարեցներին ։ Գործում է Անարատ Հղության քույրերի միաբանությունը , որը ունի իր ճամբարը և իր դպրոցը ։ Սպիտակում կա Սպիտակ քույրերի կենտրոնը ով օգնում է հիվանդ երեխաներին ։


Հայաստանի թեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված Կաթողիկեները կենտրոնացած են Շիրակի Մարզում թիվը մոզ 33000 է ։ Շիրակում կա Աթոռանիստ եկեղեցի որը գտնվում է Գյումրում , որտեղ գործում է առաջնորդարանը ։ Շիրակի կաթողիկէ Գյուղերն են Ազատան.Լանջիկ .Ձիթհանքով . Փանիկ. Արևիկ. Մեծ Սեփասար և այլն ։ Հայաստանի Թեմը կից է Բերիութի թեմին ։

Եկեղեցական կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու Առաջնորդը Պատրիարքն է, որին Ընտրում է սինոդոսը , Պատրիարքը կարգում է թեմի Առաջնորդներ ' եպիսկոպոսներ , իսկ Եպիսկոպոսները ձեռնադրում են քահանաներ վարդապետներ , Պատրիարքը ձեռնադրում է եպիսկոպոսներին ։


Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]