Հայերն Էկվադորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայերն Էկվադորում բնակություն են հաստատել 1980-90-ական թթ.վերջին ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով։ Շատերը ցանկացել են գաղթել հարևան երկրներ, ինչպիսիք են Վենեսուելան, Կոլումբիան, Պերուն, բայց չկարողանալով այնտեղ հասնել բնակվել են Էկվադորում, հիմնականում՝ Կիտոյում։ Հայերի սույգ թիվը հայտնի չէ, մոտավոր հաշվարկներով Էկվադորում ապրում է 60-100 հայ։ Վերջին տարիներին հայերի թիվը նվազել է, որովհետև շատերը գնում են այլ երկրներ, նաև Հայաստան։

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի մոտակայքում կա փոքրիկ ավան, որը կոչվում է Արմենիա (Armenia)