Հայերը Չիլիում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945) Չիլիում հայերի թիվը չի անցել 2 հզ. ից, նրանք գլխավորապես 1915 թվականի Մեծ Եղեռնից փրկված բալուցիներ էին։ 1950-ական թթ. այստեղ են գաղթել հայեր Հունաստանից, Թուրքիայից, Պաղեստինից (արաբախոս հայեր, որոնք միայն կրոնով են կախված հայության հետ), ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից։ Ներկայումս Չիլիում բնակվում է շուրջ 2 հզ. հայ, որոնք բնակվում են Սանտյագոյում և այլ քաղաքներում։ Մեծ մասամբ սեփական գործատերեր էին, արհեստավորներ ու առևտրականներ։ Ազգային կյանքը գլխավորում է գաղութային վարչությունը (որին կից գործում է Տիկնանաց միությունը)։ Հայերի հավաքատեղին է Հայոց տունը, 1960-ից գործում է հայկական մեկօրյա դպրոց։ «Հայոց տան» սենյակներից մեկը վերածված է մատուռի, որտեղ կատարվում են եկեղեցական արարողություններ, համայնքը Էջմիածնապատկան է։ Գործում է երգչախումբ (ղեկավար՝ Կարո Լոթիկյան), գրադարան։ Չիլիի հայ համայնքը սերտ կապերի մեջ է հայրենիքի հետ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |