Հայերն Ավստրալիայում
Ավստրալահայեր Australian Armenians | ||||||
---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||
Ընդհանուր քանակ | ||||||
16,723 (ըստ ծագման, 2011) (գնահատական)[1]
| ||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
Հայերեն, արաբերեն, ռուսերեն, Ավստրալիական անգլերեն | ||||||
Հավատք(ներ) | ||||||
Քրիստոնեություն (հայ առաքելական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական, Բողոքականություն) |
Հայերն Ավստրալիա են եկել տակավին XIX դարի կեսերին Կոստանդնուպոլսից, Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից։ Ներկայումս Ավստրալիայում բնակվում է 60.000 հայ՝ հիմնականում Սիդնեյում, Մելբուռնում, Բրիսբենում, Կանբեռայում, Պերթում։ Կան պետական ծառայողներ, արհեստավորներ, բժիշկներ, փաստաբաններ։ Սիդնեյում և Մելբուռնում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ։
Ազգային կյանքը կազմակերպում են բազմաթիվ մշակութային, բարեգործական, մարզական ու երիտասարդական միություններ։ Հրատարակվում են հայերեն պարբերականներ, գործում են թատերախմբեր, երգչախմբեր, հայկական ռադիոժամեր (Նոր սերունդի ձայն, Էրեբունի)։ 2002 թ.-ից Մելբուռնում գործում է Հայ արտ մշակութային կենտրոնը, որը կազմակերպում է հայ գեղանկարիչների և լուսանկարիչների ցուցահանդեսներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիալիայի առաջին հայը եղել է նորջուղայեցի Մելքում Մանուկյանը, ով 1870 թվականին Հնդկաստանից անցել է Մելբուռն, ապա բնակություն հաստատել Սիդնեյի մոտակայքում գտնվող Լեյքլենդս գյուղում և զբաղվել խանութպանությամբ[4]։ Բայց որպես համայնք՝ ավստրալահայերը կազմակերպվել են հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ այստեղ եկան հայ գաղթականների նոր խմբեր Միջին ու Մերձավոր Արևելքի երկրներից։
Առաջին հայկական եկեղեցին՝ Սիդնեյի Սուրբ Հարությունը, օծվել է 1957 թ.-ին։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում ցայսօր հրատարակվել են 16 անուն հայկական պարբերականներ։ Առաջինն Ավստրալիայի հայ եկեղեցու «Լույս» (1955 թվականից, Սիդնեյ) ամսագիրն է, որին հաջորդել են կրոնաեկեղեցական «Ձայն» (1956-1961, հայերեն, անգլերեն) ամսաթերթը, «Լրատու» (1962-1965, հայերեն, անգլերեն) պարբերականը, «Հույս» (1966 թվականից, հայերեն, անգլերեն, բոլորն էլ՝ Մելբուռն) ամսագիրը և այլն։
Ներկայումս լույս են տեսնում նաև Հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնական «Արմենիա» (1975 թվականից, մինչև 1979 թվականը՝ «Հայ դատ», հայերեն, անգլերեն) շաբաթաթերթը, Հայկական բարեգործական ընդհանուր միության պաշտոնական «Միություն» (1987 թվականից, հայերեն, անգլերեն) քաղաքական, մշակութային ամսաթերթը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Զանգ» (1995 թվականից, հայերեն, անգլերեն) հասարակական-քաղաքական տեղեկատվական երկամսյա պաշտոնաթերթը, «Գարուն» (1995 թվականից, արևելահայերեն) մշակութային ամսաթերթը (բոլորն էլ՝ Սիդնեյ)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The People of Australia – Statistics from the 2011 Census (PDF). Australian Government. 2014. ISBN 978-1-920996-23-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Armenian National Committee of Australia: Community». Armenian National Committee of Australia. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Diaspora – Australia». Office of the High Commissioner for Diaspora Affairs. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Խաչատուր Դադայան, «Գիրք վաճառականական»,
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |