Հայերն Ուզբեկստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուզբեկահայեր
Flag of Uzbekistan.svg
Ուզբեկստանի դրոշը
Ընդհանուր քանակ

100.000

Բնակեցում
Ուզբեկստան Ուզբեկստան 80.000
Թուրքմենստան Թուրքմենստան 1.000
Լեզու(ներ)
Հայերեն, Ռուսերեն, Ուզբեկերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Հայերն Ուզբեկստանում կազմում են 80.000 բնակիչ։ Հայերը հիմնականում ապրում են Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում և Սամարղանդում, մասամբ նաև՝ Անդիջանում, Ֆերգանայում և Ուզբեկստանի այլ քաղաքներում։ Հայերը հիմնականում գաղթել են Մեծ եղեռնի տարիներին. շատ հայերը անցել են Ուզբեկստան՝ Ադրբեջանի միջով։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ուզբեկստանը դարձավ ԽՍՀՄ մի մասը։ Հայերը մնացին այստեղ և այս տարիներին հասան իրենց գագաթնակետին. հայերի թիվը կազմում էր 500.000 մարդ։ ԽՍՀՄ փլուզումից հետո հայերը սկսեցին գաղթել Ռուսաստան, Հայաստան, ԱՄՆ և աշխարհի այլ երկրներ։ Հայերը պահել են իրենց ավանդույթները երաժշտության, լեզվի, սննդակարգի մեջ։ Տաշքենդում և Սամարղանդում կան շատ հայկական սրճարաններ ու ռեստորաններ։ Ուզբեկստանում կան երկու հայկական եկեղեցիներ՝ Սամարղանդում և Տաշքենդում։ Սամարղանդի եկեղեցին կառուցվել է 1905 թ. բայց փակվել է խորհրդային աթեիզմի տարիներին։ 1995 թվականին եկեղեցին վերանորոգվել է բիզնեսմաեն Արթուր Մարտիրոսյանի կողմից և վերաբացվել։